Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումներին ընդառաջ մարզերում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ
Մայիսի 15-16-ը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով աշխատանքային այցելություններ է իրականացրել Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզի մի շարք համայնքներ:
Նախարարությունից հայտնում են, որ այցելության ժամանակ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման ընթացքին վերաբերող խորհրդակցություններ են անցկացվել փոխմարզպետների և մարզպետարանների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են մարզերում նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, նախապատրաստական աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալին զեկուցվել է, որ նախարարի հանձնարարականին համապատասխան, մարզպետների մշտական հսկողության տակ են մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև միջոցառման իրականացման վայրերի աղբահանության և բարեկարգման աշխատանքները: