Քաղաքական 10:02 16/05/2018 Հայաստան

Ամերիկացի փաստաբանները դատի են տալիս Թուրքիային հարյուրավոր միլիոն դոլարների պահանջով. Սասունյան

2017 թ. մայիսի 16-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սպիտակ տանը  նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, Էրդողանի թիկնապահներն առանց դրդապատճառի հարձակվեցին և դաժանորեն ծեծեցին քուրդ և հայ ցուցարարներին, որոնք հավաքվել էին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց: Ցուցարարներից ինը լուրջ վնասվածքներ ստացան...

Ինչպես հայտնում է «Վաշինգտոնյան» (Washingtonian) ամսագիրը, «հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում, Վաշինգտոնի ոստիկանապետ Պիտեր Նյուշեմն ասաց «իմ ոստիկանական գործունեության 28 տարիների ընթացքում հազվադեպ եմ տեսել այն, ինչ տեսա Շերիդանի շրջանում»: Ներկայացուցիչների պալատը ընդունեց մի բանաձև ձայների 397-0 հարաբերակցությամբ՝ կոչ անելով «մեղավորներին պատասխանատվության ենթարկել և միջոցներ ձեռնարկել նմանատիպ միջադեպերն ապագայում կանխելու ուղղությամբ»»:

Անցյալ տարվա հուլիսին դաշնային մեծ ժյուրին մեղադրանք առաջադրեց Էրդողանի թիկնազորի 19 անդամներին, որոնց մեծ մասը դիվանագիտական անձեռնմխելիություն ուներ: Որպես հետևանք, նրանք չէին կարող ձերբակալվել, իսկ հետո նրանց թույլատրվեց վերադառնալ Թուրքիա: Երկու թուրք ամերիկացիներ ձերբակալվեցին և հետագայում դատապարտվեցին մեկ տարի և մեկ օր բանտարկության: Այս միջադեպից մի քանի ամիս անց Էրդողանի թիկնապահների մեծամասնության դեմ մեղադրանքները հանվեցին՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Թուրքիա կատարած այցի նախօրեին:

Բարեբախտաբար, Վաշինգտոնի մի խումբ ամերիկացի փաստաբաններ, որոնք այնքան վրդովված էին Էրդողանի թիկնապահների հարձակումների և Թուրքիա փախուստի պատճառով, որ անցյալ շաբաթ որոշեցին դատի տալ թուրքական կառավարությանը, նաև երկու թուրք ամերիկացիներին և երեք թուրք կանադացիներին՝ «միջազգային իրավունքի ոտնահարման, ատելության հանցանքների, ինչպես նաև հարձակման, ծեծի ու կեղծ կալանավորման համար»: Մայիսի 3-ին մեկ այլ ամերիկյան փաստաբանական ընկերություն հինգ ցուցարարների կողմից առանձին հայց ներկայացրեց ընդդեմ Թուրքիայի:

«Վաշինգտոնյանը» հաղորդել է. «Երբ ԱՄՆ կառավարությունը չի կարող կամ չի ցանկանում արդարություն ձեռք բերել Շերիդանի շրջանի տուժածների համար, Վաշինգտոնի մի խումբ փաստաբաններ ձեռնամուխ են եղել դա անելու: Դուգլաս Բրեգմանը պատկերացում չէր ունեցել հասարակական կարգի խախտման մասին, ինչպես նաև հրահրման մասին: Սակայն, այն ինչ նա տեսավ երեկոյան լուրերով, սարսափեցրին նրան. «Այս մարդը [Էրդողանը] եկել է մեր երկիր, Սպիտակ տանը խոսել է նախագահի հետ, իսկ հետո իր մարդասպաններին ուղարկել է արյունլվա անելու ամերիկացի քաղաքացիներին պարզապես նրանց արտահայտվելո՞ւ համար»:

«Վաշինգտոնյանը» հավելել է. «68-ամյա Բրեգմանը ղեկավարում է քաղաքացիական գործերով փաստաբանական ընկերություն Բեթեսդայում: Նա ծնունդով Ֆիլադելֆիայի մերձակայքից է, 1970-ականներին իրավաբանի դիպլոմ է ստացել Ջորջթաունի համալսարանում և հաստատվել այնտեղ: Նա դասավանդել է այդ և Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցում: 1960-ականներին մասնակցելով բողոքի ցույցերին, նա գիտակցել է, որ անհրաժեշտություն կա պաշտպանելու խոսքի ազատությունը, իր խոսքերով՝ «իշխանության չարաշահման» սպառնալիքներից: Բրեգմանը զանգահարել է իր գործընկերներից մեկին՝ Անդրեաս Աքարասին, որ աշխատում էր որպես իրավաբան Բրեգման, Բերբերտ, Շվարց և Գիլդա փաստաբանական ընկերությունում և հարցրել՝ «Տեսե՞լ եք, թե ի՞նչ է տեղի ունեցել այսօր Վաշինգտոնում»: Աքարասը միացել էր Բրեգմանի ընկերությանը յոթ տարի աշխատելուց հետո որպես Մերիլենդի կոնգրեսական Ջոն Սարբանեսի օգնական: Նա աշխատել էր Հարավարևելյան Եվրոպայի և Միջերկրածովյան երկրների հետ կապված մի շարք հարցերի շուրջ, զարգացնելով կապերը Թուրքիայում, Հունաստանում, Կիպրոսում և Իսրայելում: Բրեգմանը խնդրել է նրան, ուսումնասիրել, թե հնարավո՞ր է արդյոք որևէ իրավական փոխհատուցում ստանալ տուժածների համար»:

Բրեգմանը հետագայում կապ հաստատեց Վաշինգտոնի երկարամյա փաստաբան Սթիվ Փեռլսի հետ: «Ինձ մոտ եղած դատական գործը պետք է հիմնված լինի Օտարերկրյա ինքնիշխանության անձեռնմխելիության օրենքի [FSIA] վրա», ասաց Բրեգմանը: «Դու այն մարդն ես, որը կարող է դա անել»: Փեռլսը երկար տարիների հաջողության փորձ ունի Գերմանիային Հոլոքոսթի փոխհատուցման համար դատի տալու և Իրանին ու Լիբիային՝ «ահաբեկչական գործողությունների» վնասները վճարելու համար»:

«Վաշինգտոնյանը» հաղորում է. «աշխատելով Բրեգմանի և Աքարասի հետ, Փեռլսը պատրաստվում է հայց ներկայացնել հարյուրավոր միլիոնների վնասի վճարման համար Թուրքիայի Հանրապետությունից: «Ցանկացած օտարերկրյա պետության ղեկավար, որն իր անվտանգության ուժերը բաց է թողնում ԱՄՆ քաղաքացիների դեմ, որոնք իրենց օրինական իրավունքներն իրականացնում են ամերիկյան հողի վրա, չեն օգտվում FSIA օրենքի պաշտպանությունից», ասաց Փեռլսը: Մյուս իրավաբանները նրա հետ համաձայն են: Խումբը, Ագնեշկա Ֆրիզմանի («Քոհեն Միլշտեյն») ղեկավարությամբ, հայց է ներկայացրել տուժողի՝ հետևանքների մասին հայտարարության հիման վրա, ներկայացնելով Վաշինգտոնում հարձակման 13 տուժածներին, ներառյալ Մուրադ Յասային և Հիվա Արիային: Իրավաբանական խումբը ավելացրել է Մայքլ Թիգարին, որը հաջողությամբ դատի էր տվել Չիլիին՝ 1976 թվականին Վաշինգտոնում Օռլանդո Լեթելիերի սպանության համար՝ մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից.... Թիգարն ասաց, որ Ամերիկյան համալսարանի իրավաբանական դպրոցի ուսանողներն ի մի են բերում դատական հայցն ընդդեմ Թուրքիայի: Նա վստահ է իր ուժերի վրա: «Այն ժամանակ դա տևեց 16 տարի, սակայն մեզ հաջողվեց  4 միլիոն դոլար ստանալ Չիլիից», ասաց նա:

Բրեգմանը ասել է «Վաշինգտոնյանին». «Մեկնումեկը պետք է պատժվի: Մենք պատրաստ ենք ժամանակ և միջոցներ ներդնել ընդդեմ ֆաշիստական կառավարության, որպեսզի պաշտպանենք մեր հաճախորդների իրավունքները: Դրա համար արժե ջանք գործադրել»:

Մի այլ հոդվածով, «Վաշինգտոն փոստը» եզրակացրել է. «ըստ ԱՄՆ օրենսդրության՝ թուրքական կառավարությունը կարող է հակառակվել, համաձայնվել կամ հրաժարվել պաշտպանությունից դատական գործընթացներում: Հրաժարվելու դեպքում, դատավորը կարող է դատավճիռ կայացնել հօգուտ ցուցարարների»:

Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:52
Պետք չի թերագնահատել Գյուլբուդաղյանցին . Արթուր Վանեցյան
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզմանը Երևանի «Հանրապետական» ստադիոնում ներկա է եղել  ՀՖՖ նորընտիր նախագահ, ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» (ԱՐԻ) կազմակերպության պատվիրակությանը: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:43
Երկու ամսով երկարաձգվել է Մանվել Գրիգորյանի կալանքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:...
Աղբյուր` Panorama.am
20:39
Հանդիպել են Հայաստանի ու Արցախի նախագահները
ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդմամբ, նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Աղբյուր` Panorama.am
20:21
Պերմում սնդիկի արտահոսքի պատճառով արտակարգ դրություն է մտցվել
Նշվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել ձեռնարկությունում։ Աշխատակիցները շենքից տարհանվել են։
Աղբյուր` Panorama.am
20:12
Հոլոքոստը վերապրածների գեղեցկության մրցույթ է անցկացվել
Մրցույթը հասարակության մեջ իրարամերժ արձագանք է առաջացնում։
Աղբյուր` Panorama.am
20:04
Սթինգն արգելել է ՌԴ-ում իր համերգների VIP –գոտիները
«Սթինգն ասել է՝ եթե լինեն VIP-գոտիներ, ապա աշխատանք չի լինի»։
Աղբյուր` Panorama.am
19:52
Էյֆելյան աշտարակը՝ «կենդանացել է ու սկսել շարժվել»
Փարիզ գլխավոր տեսարժան վայրը՝ լուսանկարում
Աղբյուր` Panorama.am
19:42
Ռուսաստանն Իրանին կօգնի շրջանցել ամերիկյան պատժամիջոցները
Իրանից Ռուսաստան նավթամատակարարումը կիրականացվի Կասպից ծովի միջոցով։
Աղբյուր` Panorama.am
19:32
Մեկնարկում է Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը
Ներկայացումների մուտքն անվճար է:
Աղբյուր` Panorama.am
19:21
Որքան է արժեցել արքայադուստր Եվգենիայի հարսանիքը
Պարզվում է, որ Եղիսաբեթ II-րդ թագուհու թոռնուհու՝  արքայադուստր Եվգենիայի հարսանիքին ավելի թանկ է արժեցել, քան արքայազն Հարրի հարսանիքը:...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ադրբեջանը «սև ցուցակում» է ընդգրկել ՌԴ պետդումայի կին պատգամավորի
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր «սև ցուցակում» է ընդգրկել Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, չմշկասահորդ, ՌԴ դումայի...
Աղբյուր` Panorama.am
19:03
ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվում է Մոսկվա՝ ՀՀ ԱԺ հնարավոր լուծարման պատճառով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի նիստը նախատեսվում է Երևանից տեղափոխել Մոսկվա՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հայ հրաձիգները մեդալներով են վերադառնում
Հոկտեմբերի 10-16-ը Ուկրաինայի Վիննիցա քաղաքում տեղի է ունեցել «Ուկրաինայի բաց առաջնություն»,որին մասնակցել են 300-ից ավել մարզիկ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Ողբերգական դեպք Արագածոտնում. 25-ամյա երիտասարդը մնացել է ավազաշերտի տակ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի չգործող ավազահանքում...
Աղբյուր` Panorama.am
18:23
Հոկտեմբերի 15-ը գյուղաբնակ կանանց օրն է
Այսօր աշխարհում նշվում է գյուղաբնակ կանանց օրը։ «Գյուղաբնակ կանանց և աղջիկների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հաջողությունն սկսվում է ժամանակի կառավարումից և համակարգված գործելուց. Ռալֆ Յիրիկյան
Որքանո՞վ են կարևոր կառավարման գործիքները և ինչպե՞ս օգտվել դրանցից՝ հաջողության հասնելու համար: Ղեկավարման շղթայում ի՞նչ դեր ունեն գործարար...
Աղբյուր` Panorama.am
17:49
Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019»-ին
Հայաստանը մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից։
Աղբյուր` Panorama.am
17:35
Աժ գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Ժնևում մի շարք հանդիպումներ է ունեցել
Երևանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով
Աղբյուր` Panorama.am
17:33
Բաքուն ի պատասխան Ֆրանկոֆոնիայի բանաձևի՝ հայտարարություն է տարածել Ղարաբաղի վերաբերյալ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Քարվաճառում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը այսօր «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՐԻ) ներդրումային ընկերության մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Թիվ 155 դպրոցում ռումբի մասին ահազանգը կեղծ էր
Հոկտեմբերի 15-ին, ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի թիվ 155 դպրոցում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ռուբեն Մելիքյան. Լիակատար աջակցությունս եմ հայտնում Արտակ Բեգլարյանի թեկնածությանը
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը հույս ունի, որ  Արցախի Ազգային ժողովը կողմ կքվեարկի Արտակ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բուլղարիան «Եվրատեսիլին» չի մասնակցի
«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում՝ մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։
Աղբյուր` Panorama.am
16:58
Խնդրիները շրջանցելու աշխատաոճն այսուհետ պետք է իսպառ վերանա. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը։
Աղբյուր` Panorama.am
16:51
Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրում
Հոկտեմբերի  16-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Կբացվի «Հին ու նոր Երևան» ցուցահանդեսը
Նվիրվում է Երևանի 2800- ամյակին
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա թե ազատ խոսքի, թե լրագրողական աշխատանքի, թե ազատ տեղաշարժման խոչընդոտման նախանշան է. «Ադեկվադ»-ի հեղինակ
17:27 12/10/2018

Սա թե ազատ խոսքի, թե լրագրողական աշխատանքի, թե ազատ տեղաշարժման խոչընդոտման նախանշան է. «Ադեկվադ»-ի հեղինակ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}