Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է. Շավարշ Քոչարյան
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է ու լուրջ ճանապարհ է անցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Նա եղել է նաև արտաքին գործերի փոխնախարար, ընդհանուր առմամբ, կառույցը բավարարված է այդ նշանակմամբ»,- ընդգծեց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք շարունակելո՞ւ է աշխատանքը արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Աշխատում ենք, ինչի՞ մասին է խոսքը: Նախարարությունն աշխատել է մինչ այդ, աշխատել է հեղափոխության ընթացքում, աշխատում է հիմա: ԱԳՆ-ն այն կառույցներից մեկն է, որ անկախ իրարանցումներից, պետք է ժամացույցի պես աշխատի»:
Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ է, Շավարշ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ նշելով, որ ԱԳՆ-ն վերադասների հայտարարությունները չի մեկնաբանում, այլ մեկնաբանում է այլ երկրների ներկայացուցիչների հայտարարությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան