Իրավունք 13:35 16/05/2018 Հայաստան

Մեկուկես ամիս դադարից հետո շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը (լրացված)

13:35
Մեղադրող դատախազը նշեց, որ խափանման միջոցների օրինականությունն ու հիմնավորվածությունը փաստվել է մինչդատական վարույթի ընթացքում և դատական քննության փուլում` մի շարք օրինական որոշումներով: Նրա գնահատմամբ` միջնորդության հիմնավորումները որևէ իրավական հենք չունեն, ուստի մեղադրանքի կողմը կարծում է, որ ենթակա են մերժման:

Դահլիճից դատական նիստին հետևողները որոշեցին բոյկոտել դատախազի ելույթը- բարձր աղմկելով:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի 16:00-ին:

12:58
Խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությանը միացան բոլոր պաշտպանները:

Պավել Մանուկյանը նշեց, որ անհիմն է կարծել, թե ազատության մեջ հայտնվելով` ինքը կարող է փախուստի դիմել:

Նա ասաց. «Ես իմ ժողովրդին եմ նվիրել իմ ժպիտից, որ նա ժպտա, նվիրել եմ իմ ոտքից, որ նա երբեք չկաղա»:

Մանուկյանը նշեց, որ իր պաշտպանը խափանման միջոցը փոխելու միջնորդությունը ներկայացնելիս պատահական չէ, որ գրավի մասին չխոսեց, քանի որ ինքը չի կարող անհրաժեշտ գումարը վճարել: Նաև հավելեց`  կալանավայից դուրս կգա վերջում` միայն իր ընկերներից հետո:

11։56
Պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ Վարուժան Ավետիսյանի ու Արայիկ Խանդոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանավորումը փոխելու մասին: Դատավորը հայտնեց, որ այդ հարցին նախկինում էլ են անդրադարձել, ապա խնդրեց նշել՝ ինչ իրավական հիմք է փոխվել՝ հարցը կրկին քննարկելու համար: Պապիկյանն արձագանքեց, որ մինչ այժմ որևէ դատավոր այդ միջնորդությունը չի քննել:

Փաստաբան Լուսինե Սահակյանը ևս միացավ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությանը: Նա իր միջնորդությունը հիմնավորեց նշելով, որ վերացել է ռիսկը, այլևս հիմք չկա մտածելու, թե Սասնա ծռերը պայքարելու են արդեն նախկին իշխանության դեմ:

11։39
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մայիսի 16-ին մեկուկես ամիս ընդհատումից հետո շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատական նիստը: Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ դատական նիստերը հիմնականում չեն կայացել ճանապարհների փակ լինելու հետևանքով:

Պաշտպան Արայիկ Պապիկյանը հիշեցրեց, որ նախորդ՝ չկայացած դատական նիստի ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել, դատարանն արձանագրել է, որ դա միջնորդություն է և խոստացել անդրադառնալ դրան:

Սասնա Ծռեր խմբի անդամ, ամբաստանյալ  Վարուժան Ավետիսյանը դիմում է ներկայացրել, որում նշել է՝ ցանկանում է խոսքի ազատության իր իրավունքից օգտվել և մինչև մայիսի 22-ը աշխատանքային որևէ օր Արմավիր ՔԿՀ-ում մամուլի ասուլիս կազմակերպել: Նա խնդրել է դրա մասին իրեն առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել:

Սակայն հաշվի առնելով, որ տեսակցությունների և ԶԼՄ-ների հետ հանդիպման սահմանափակում կա, վերացվել է միայն մերձավոր ազգականների տեսակցելու արգելքը, նշվել է, որ այս հարցին հնարավոր է անդրադառնալ միայն վարույթ իրականացնող մարմնի կողմից այդ արգելանքը վերացնելուց հետո:

Հաշվի առնելով, որ այդ մարմինը դատարանն է, Պապիկյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ ակնկալելով Վարուժան Ավետիսյանի համար բարենպաստ ձևակերպում:

Դատավորը խոստացավ միջնորդությանը անդրադառնալ դատական նիստի ավարտին: Պահանջեց՝ մասնակիցների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ տրամադրել: Պապիկյանն արձագանքեց՝ միջնորդությունը վերաբերում է ընդհանրապես սահմանափակումները վերացնելուն:

Պավել Մանուկյանը նշեց, որ նույն խնդրով քրեակատարողական վարչության պետին դիմել է նաև ինքը, սակայն իր դեպքում որևէ արձագանք չի եղել:

Վարուժան Ավետիսյանը միջնորդություն ներկայացրեց՝ դատական նիստերի դահլիճում ընդմիջման ժամին մամուլի ասուլիս կազմակերպելու մասին: Դատախազն արձագանքեց, որ նման ընթացակարգ գոյություն չունի:

Դատարանը միջնորդությունը համարեց անհիմն և մերժեց:









Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:37
Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Նաիրի» գրատունն առաջարկում են գարնանային տոները սկսել Ռեմարկի հերթական գլուխգործոցի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Պատվաստումների ձախողումը ԵՄ-ին սպառնում է 100 միլիարդ եվրոյի վնաս․ Bloomberg
Եվրամիությունում պատվաստումների ձախողումը 2021 թվականի առաջին եռամսյակում համայնքին սպառնում է շուրջ 100 միլիարդ եվրոյի ներդրումների կորուստ,...
Աղբյուր` Panorama.am
13:18
«Խոսրովը և Շիրինը հանդիպում են Իրանում և Հայաստանում»․ գիտաժողով
Հաքիմ Նեզամի Գյանջավիի հիշատակի օրվա կապակցությամբ, առցանց ձևաչափով անցկացվելու է  «Խոսրովը և Շիրինը հանդիպում են Իրանում և...
Աղբյուր` Panorama.am
13:11
ԱՄՆ դեսպանատան և դեսպան Թրեյսիի շնորհավորանքները՝ Կանանց միջազգային օրվա առթիվ
ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները և դեսպան Թրեյսին շնորհավորել են Կանանց միջազգային օրվա առթիվ։ Դեսպան Թրեյսին իր խոսքում մեջբերում է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
13:06
«Վրացական երազանքը» գաղտնի ձայնագրություններն անվանում է կեղծված
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանը» երեկ հեռուստատեսություններից մեկով տարածած գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ, ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Հայոց ցեղասպանության մասին պատմող «1915-ի կանայք» կինոնկարը Amazon-ում կթողարկվի մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը
«Արմենոիդ Փրոդաքշնսը» հայտարարել է, որ իր 2016 թվականի բազմամրցանակակիր «1915-ի կանայք» լիամետրաժ վավերագրական կինոնկարը...
Աղբյուր` Panorama.am
12:53
ԱՄՆ-ում գնդակահարել են ռեփեր Չաքի Թրիլին
ԱՄՆ-ում իր մեքենայի մեջ գնդակահարել են ռեփեր Չակի Թրիլին (Քորի Դեթիջ), հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ըստ թերթի, մարդասպանը...
Աղբյուր` Panorama.am
12:47
Արագածի շրջանում ու Շիրակի մի քանի գյուղերում բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
12:42
Վահե Հովհաննիսյան. Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է  Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մեր քաղաքում նույն...
Աղբյուր` Panorama.am
12:36
Արման Թաթոյանը՝ կանանց. Ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի առթիվ։ Շնորհավորական խոսքում ասված է. «Սիրելի՛ կանայք,...
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքիան սկսել է Ուկրաինայի համար Բայրաքթար անօդաչու թռչող սարքերի հավաքումը
Ստամբուլում գտնվող ինքնաթիռաշինական ձեռնարկությունում սկսել են հավաքել Bayraktar TB2 մարտական համակարգերի խմբաքանակը, որը նախատեսված է...
Աղբյուր` Panorama.am
12:22
Անդրանիկ Թևանյան. Նիկոլից Սյունիքի միջանցք են պահանջում, ինչին ինքը համաձայնել է
«Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են»,-նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
12:15
Դիլիջանի թունելում առաջացել է երթևեկության խոչընդոտ
Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է...
Աղբյուր` Panorama.am
12:03
Հնդկաստանը կարծում է՝ Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ հնչած պայթյունի հետևում կանգնած է Իրանը
Հունվարին Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ կազմակերպված պայթյունի հետևում կանգնած էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ալ-Քուդսի...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը բանաձև է ներկայացնում՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են նոր օրինագիծ Ներկայացուցիչների պալատին, որով Ադրբեջանին կոչ է արվում...
Աղբյուր` Panorama.am
11:49
Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը գերազանցել է 300 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը գերազանցել է 300 միլիոնը: Այս մասին գրում է Tass-ը՝ հենվելով իշխանությունների, փորձագետների...
Աղբյուր` Panorama.am
11:42
Շվեյցարացիները հանրաքվեով կողմ են արտահայտվել փարաջան արգելելուն
Շվեյցարիայի կեսից ավելին՝ 51,5%-ը հանրաքվեին կողմ է քվեարկել դեմքն ամբողջությամբ ծածկող հագուստի արգելման օգտին: Այս մասին գրում է Euronews-ը։...
Աղբյուր` Panorama.am
11:30
Գագիկ Ծառուկյան. Վստահ եմ, հայ կինն այսօր էլ չի խոնարհվելու կորստյան ցավի առջև, չի ընկրկելու ու չի հանձնվելու
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է հայ կանանց տոնի կապակցությամբ. «Սիրելի՛ կանայք,...
Աղբյուր` Panorama.am
11:24
Ճգնաժամային կառավարման կենտրոն կատարված զանգերի թիվն ավելացել է 151-ով. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն հայտնում է. «2021 թվականի մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության...
Աղբյուր` Panorama.am
11:15
Թուրքիան ԱՄՆ-ին նախազգուշացրել է С-400-ի պատճառով իր վրա գործադրվող ճնշումենրի հետևանքների մասին
Թուրքիայի կողմից С-400 զենիթահրթիռային համակարգերի օգտագործման կապակցությամբ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը կարող են պատասխան...
Աղբյուր` Panorama.am
11:08
08.03.2021. Կորոնավիրուսի 337 նոր դեպք է գրանցվել, ևս 8 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2465 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Առողջացել է 170 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:01
«Հենց այդպիսի կանայք պետք է օրինակելի դառնան նոր սերնդի համար»
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է կանանց տոնի առիթով՝  ընդգծելով, որ մարտի 8-ն առաջին հերթին կանանց...
Աղբյուր` Panorama.am
10:51
«Brent» տեսակի նավթի գինը գերազանցել է 71 դոլարը
«Brent» տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում է 71 դոլարից բարձր գնով: Առևտրի տվյալները Մոսկվայի ժամանակով 4.59-ի դրությամբ ցույց են...
Աղբյուր` Panorama.am
10:40
Նոր սկանդալ Վրաստանում․ ընդդիմությունը պահանջում է Ղարիբաշվիլիի հրաժարականը
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան պահանջում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի...
Աղբյուր` Panorama.am
10:33
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի միջոցով Իրանը կամրապնդի իր տնտեսական անկախությունը․ Իրանցի խորհրդարանական
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը շեշտել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ...
Աղբյուր` Panorama.am
10:26
Անհետ կորած զինծառայողների որոնողական այսօրվա աշխատանքները չեղարկվել են
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ)...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ռուբեն Մելիքյան. Ես «Գագիկ Սողոմոնյանը» չեմ ու կապ չունեմ այդ ֆեյքի ու առհասարակ որևէ այլ ֆեյքի հետ
«Այո, ես հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին ներբեռնել եմ ProtonVPN ծրագիրը՝ անվճար տարբերակը»
Աղբյուր` Panorama.am
10:13
Մեգան Մարքլը բրիտանական արքայական ընտանիքին մեղադրում է ռասիզմի, ստախոսության, իրեն ինքնասպանության եզրին հասցնելու մեջ
Արքայազն Հարրիի կինը՝ Մեգանը,  բրիտանական թագավորական ընտանիքին մեղադրում է ռասիզմի, ստախոսության, իրեն ինքնասպանության եզրին հասցնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ
15:15 16/02/2021

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}