Բակո Սահակյանը ընդունել է «HALO Trust»-ի գլխավոր տնօրենին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է «HALO Trust» կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Բակո Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ «HALO Trust» կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ այն կարևոր համարելով մեր ժողովրդի համար:
Հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ևս ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր տնօրեն Ջեյմս Կովանին։
ԱՀ ԱԳՆ-ից հայտնում են, կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում ս.թ. մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպին առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել Արցախում «The HALO Trust»- ի հետագա ծրագրերի իրականացման վերաբերյալ: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Արցախում կազմակերպության կողմից իրականացվող հումանիտար ականազերծման աշխատանքները:
Հանդիպմանը ներկա են եղել նաև «The HALO Trust»- ի տարածաշրջանային տնօրեն Էշլի Բոդին և արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնը:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկել են The HALO Trust–ի զոհված աշխատակիցների ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանը վերաբերող հարցեր
- Արցախում պայթյունի փաստով քննության համար դրսից փորձագետներ են հրավիրվել. The HALO Trust
- «HALO Trust»-ը՝ Ղազանչիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ