«Ժողովուրդ». «Նվիրիր կյանքը» չի փակվել, դադարեցվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ է` դադարեցված է «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեությունը, և հայտնի չէ՝ արդյոք այն կվերսկսի աշխատանքները: Ինչպես հայտնի է, կառույցն այս տարիների ընթացքում աջակցել է օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ հիվանդություններ ունեցող երեխաներին: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի կինն է` Ռիտա Սարգսյանը, և ենթադրվում է՝ կառույցի գործունեության դադարեցումը պայմանավորված է քաղաքական վերջին փոփոխություններով:
«Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր Մարինե Ալեսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Դադարեցված է, որպեսզի հասկանանք, թե առաջիկայում ինչ ենք անելու: Բայց հիմնադրամը չի փակվելու: Դա հո ինչ-որ մեկի դուքյանը չի»: Ըստ նրա, սա պետության մեջ աշխատող հիմնադրամ է: «Ես համարում եմ, որ մենք իրավունք չունենք այդ երեխաներին թողնել: Եվ իրենց բուժումը կշարունակվի այս պահի դրությամբ հաշվեհամարին եղած գումարի շրջանակում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան