Պուշկովը ծաղրել է Եվրոպայի խորհրդի բյուջե՝ Ուկրաինայից փոխանցվող գումարի չափը
Ռուսաստանի Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը թվիթերում ծաղրել է Եվրոպայի խորհրդի բյուջե Ուկրաինայի կողմից փոխանցվող գումարի չափը՝ գրելով, թե այդ գումարը կբավականացնի ԵԽ-ին հավաքարարների աշխատավարձի ու զուգարանի թղթի գնման համար, գրում է Gazeta-ն:
«400 հազար դոլարը, որը Կիևը պատրաստվում է փոխանցել Եվրոպայի խորհրդի բյուջե, չի փրկի ԵԽ-ին, չի փոխհատուցի այն կորուստները, որոնք առկա են ԵԽԽՎ աշխատանքներին Ռուսաստանի չմասնակցության ու Թուրքիայի կողմից բյուջեի կրճատման արդյունքում: Զուտ խորհրդանշական ժեստ: Կբավականացնի հավաքարարների, մասամբ տեխնիկական ծառայության ու զուգարանի թղթի համար»,-գրել է Պուշկովը:
Նշենք, որ Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի բյուջեի 5 խոշոր դոնորներից մեկն է: ՌԴ-ն տարեկան ԵԽ բյուջե էր փոխանցում 33մլն եվրո, որը մոտավորապես կազմում է ԵԽ բյուջեի 10 տոկոսը: Սակայն 2014թ.-ին Ղրիմի՝ ՌԴ-ին միացումից հետո ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակները զրկվեցին ԵԽԽՎ անդամի մի շարք իրավասություններից, որից հետո բոյկոտեցին նիստերը:
Ռուսաստանը հրաժարվեց նախորդ տարվա երրորդ փոխանցումը կատարել ԵԽ բյուջե, որը կազմում է 11մլն եվրո, ու պահանջում է առանց նախապայմանների վերականգնել իր պատվիրակների իրավունքները: Ռուսաստանի այս քայլը ծանր ֆինանսական դրություն է ստեղծել Եվրոպայի խորհրդում:
Եվրոպայի խորհուրդն ու ԵԽԽՎ-ն փորձում են միջոցներ գտնել՝ ՌԴ պատվիրակների իրավունքների վերականգնման համար, որին, իհարկե, ամեն կերպ ընդդիմանում ու խոչընդոտում է Ուկրաինան:
Հարակից հրապարակումներ`
- Յագլանդ․ ՌԴ կողմից գումարի չվճարման դեպքում ԵԽ աշխատակազմը կկրճատվի 10 տոկոսով
- ԵԽ-ն աննախադեպ վիճակում է՝ ՌԴ կողմից 11 մլն եվրոյի չվճարման պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին