Բոլոր հնարավոր ճանապարհները քննարկվում են. Արտակ Զեյլնալյան
Գործադիրի նիստից հետո լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին, թե «Սասնա ծռերի» դատավարության վերաբերյալ որևէ քննարկում ընթանո՞ւմ է, ի՞նչ ճանապարհներ են քննարկվում խնդիրը օրինական ճանապարհով լուծելու համար, նախարարը՝ նշեց, որ խնդիր է առաջադրել, որպեսզի գտնեն խնդրի լուծման օրինական ճանապարհներ և մեթոդներ:
«Բոլոր հնարավոր ճանապարհները քննարկվում են, որպեսզի դա լինի օրինական, արդար՝ հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը»,- նշեց Արտակ Զեյնալյանը:
Հարցին՝ թե արդյոք համաներման փաստաթուղթ պատրաստվո՞ւմ է, նախարարն ասաց, որ ընդհանրապես համաներման մասին միշտ է խոսվում. «Բոլորը, երբ ուզում են, խոսում են դրա մասին, իսկ առհասարակ համաներման փաստաթուղթը, ճիշտ կլինի, որ լինի գաղտնի, դա չի կարող լինել հրապարակային: Դրա վերաբերյալ որևէ մեկը չի կարող ինֆորմացիա տալ՝ արվում է, չի արվում»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը բացեց Արշակունյաց պողոտան
- «ՊՊԾ-ի գործով» կալանավորվածներին հենց այդ ոստիկանը չպետք է ուղեկցի
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց
- Փողոցը փակել են ու պահանջում են փոխել ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների խափանման միջոցը