Մարտունու շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կարեն Թովմասյանն ազատվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվությանգլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Մհեր Օհանյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մարտունի քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Մհեր Օհանյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարեն Թովմասյանին նրա գործունեության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում