Լեհաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Ղրիմի կամուրջի բացումը
Լեհաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմի կամուրջի բացումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ առանց Ուկրաինայի համաձայնության Կերչի նեղուցով կամուրջի բացումը միջազգային իրավունքի խախտում է։
«Այդ քայլերը հակասում են Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարիմ մնալու հայտարարություններին, որ բազմիցս բարձրաձայնել է Ռուսաստանը։ Կոչ ենք անում զերծ մնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու անկախության հետագա խախտումից»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կանադայի ԱԳՆ-ն դատապարտում է Ղրիմի կամուրջի բացումը
- Ղրիմի «ռեկորդակիր» կամուրջը բացվում է
- Պուտինը կմասնակցի Ղրիմի կամուրջի բացման արարողությանը