Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի մեջ չի մտնի. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ֆրանսիական կողմը ԱՄՆ-ի հետ Իրանի պատճառով պատժամիջոցային պատերազմի մեջ չի մտնի։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։
Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան պատժամիջոցներ կամ հակառակ պատժամիջոցներ չի ներդնի ամերիկյան կազմակերպությունների դեմ, քանի որ դա «որևէ իմաստ չունի»։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է, որ ԵՄ-ն սկսում է «արգելափակող օրենքի» կիրառման ընթացակարգը, որը նպատակ ունի չեզոքացնել արտերկրյա պատժամիջոցների հետևանքները: