«Ժամանակ». Գարիկ Սարգսյանը՝ մարզպետ
«Ժամանակ» թերթը գրել է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը նշանակվելու է Արարատի մարզպետ։
Նախօրեին մենք տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության իր գործընկեր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ․ Սարգսյանի առաջարկությամբ Արարատի մարզպետ կարող է նշանակել Ռազմիկ Թևոնյանին։ Սակայն երեկ վարչապետը մտափոխվել է և որոշել է իր կուսակցության վարչության անդամ, Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավարին վստահել Արարատի մարզը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ