Ռուսաստանը հրաժարվել է Սկրիպալին դավաճան անվանել
Մոսկվան ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին դավաճան չի համարում։ Այս մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, նշել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն։
«Նա ազատ մարդ է, թե ՌԴ, թե Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Նա կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է։ Ես կարծում եմ, որ նա հարթել է Ռուսաստանի հետ իր ունեցած խնդիրները»,- ասել է դիվանագետը։
Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նաև ցանկություն է հայտնել` Սկրիպալի հետ հանդիպելու և համոզվելու, որ նա Ռուսաստանի օգնության կարիքը չի զգում։
«Նա պետք է այդ մասին անձամբ հայտարարի։ Մենք ցանկանում ենք նրան տեսնել, որովհետև այսօրվա դրությամբ ոչ ոք չի տեսել նրանց լուսանկարները, ոչ ոք չի լսել նրանց ձայները, որևէ մեկը չի տեսել նրանց, և մենք չգիտենք՝ նրանք ապրու՞մ են, ո՞ղջ են, թե՞ ոչ»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից
- Սկրիպալին հարցաքննել են
- Գերմանիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է «Սկրիպալների գործը»
- Բրիտանիայում պատմել են «Սկրիպալի գործով» ոստիկանության աշխատանքի մասին
- Սկրիպալը թունավորվել է մեկ բաժակ «Նովիչոկ»-ով
- Սկրիպալներին թունավորել են հեղուկ նյութով
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին