Առաջարկվել է ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական ձևաչափ. Արա Բաբլոյան
«Կիպրոսի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան ծանրակշիռ ներդրում կունենա մեր բարեկամական երկրների միջպետական հարաբերությունների առավել խորացման և զարգացման գործում»,- ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ անդրադառնալով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան։
Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանի և Կիպրոսի անկեղծ ու ամուր հարաբերությունները պայմանավորված են մեր պատմամշակութային, հոգևոր և արժեհամակարգային այլ ընդհանրություններով։
«Կիպրոսի պատվիրակության հետ ունեցել ենք շատ բովանդակային հանդիպում, որի ընթացքում քննարկել ենք հայ-կիպրական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր։ Անդրադարձել ենք նաև միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում Կիպրոսի խորհրդարանի նախագահի առաջարկին՝ ստեղծել եռակողմ՝ Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափ»,- հայտնեց ԱԺ նախագահը։
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը ևս ընդգծեց, որ հանդիպումը շատ կառուցողական էր, ինչը կօգնի խորացնել հարաբերությունները։
«Ես վստահ եմ, որ ապագան մեր ժողովուրդներին են պատկանում, որի հիմքն են արդարությունն ու ժողովրդավարություն»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ