ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է CNF-ի գործադիր տնօրենին
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ջեոֆ Ջակոմինին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Էրիկ Գրիգորյանին բնապահպանության ոլորտը կառավարող կարևոր կառուցի ղեկավարումն ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել CNF-ի պատրաստակամությունը՝ շարունակել և նոր հարթության վրա դնել Բնապահպանության նախարարության հետ համագործակցությունը։
Բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար, շեշտել, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության խնդիրները բնապահպանական գերատեսչության առաջնահերթություններից է և իր կողմից արդեն հանձնարարական է տրվել խստացնել ԲՀՊՏ-ների պահպանության աշխատանքները։
Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավերության բարձրացման նպատակով նախարարը կարևորել է նաև մոնիթորինգի համակարգի կատարելագործման և տարածքների սահմանների հստակ քարտեզագրման խնդիրների լուծումը։
Հանդիպման ժամանակ կողմերը շեշտել են յուրաքանչյուր հաջորդ տարվա համար CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքներին ցուցաբերվող աջակցության ծրագրի նախապես հաստատման անհրաժեշտությունը և տրամադրվող դրամաշնորհների օգտագործման արդյունավետության բարձրացումը։
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին