Կրեմլում արձագանքել են Լոնդոնի «կեղտոտ փողերի մասին» հաշվետվությանը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախազգուշադրել է օտարերկրյա ներդրողներին, որ Լոնդոնը իր զեկույցից հետո կարող է Միացյալ Թագավորության տնտեսության մեջ արված նրանց ներդրումները «կեղտոտ փողեր» հայտարարել։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։
Պեսկովը նշել է, որ ցանկացած երկրից ներդրողները կարող են Մեծ Բրիտանիայի նման գործողություններից հետո բախվել մի իրադրության, երբ իրենց ներդրումները «կեղտոտ փողեր» կանվանեն։ Կրեմլի ներկայացուցիչը նաև հավելել է, որ բրիտանական տնտեսության մեջ ռուսական բիզնեսի կողմից ներդրվող միջոցներից հրաժարվելը կլինի անարդար և ոչ բարեկամական մրցակցության դրսևորում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին