Հատուկ գյուտ՝ հատուկ հարսների համար
Համարյա բոլոր աղջիկները երազում են հարսանեկան փարթամ զգեստի մասին: Որ այն լինի գեղեցիկ, անմոռանալի, թագուհուն վայել…: Բայց որքան բազմածալ ու երկար են զգեստները, այնքան դրանք դժվարացնում են հասարակ ու բնական մի բան՝ զուգարան գնալը: Մինչ այս գյուտը հարսները ստիպված էին ամեն անգամ զուգարան մտնելիս իրենց հետ տանել ընկերուհիների, որ օգնեն հարսանեկան զգեստի «հախից գալ»:
Ամերիկուհի Հեյզեր Ստեյնլեյկը մի տարի չէ, որ աշխատում է հարսանեկան սրահում: Ու կարևորը՝ նա գտել է հեշտ մի եղանակ, որ հարսի «քթիկին դիմափոշի քսելը» դարձնում է աննկատ ու առանց ուղեկցության:
Ուղղակի պիտի հարսանեկան զգեստի տակից հագնել թափանցիկ շղարշե կիսաշրջազգեստ, որը զինված է պարանով՝ կապվող պարկի բերանի պես:
Մնացածը՝ լուսանկարներում: