Մայիսի 28-ին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական միջոցառումներ
Մայիսի 28-ին հանրապետությունում, այդ թվում՝ Երևանում և Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենան Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համապետական մի շարք միջոցառումներ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նշված միջոցառումներին ընդառաջ ստեղծվել է ներկայացված լոգոտիպը, ներկայացնում են դրա օգտագործման ուղեցույցը:
Լոգոտիպը հանրությունը կարող է արտատպելու միջոցով օգտագործել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տարբեր իրերի (բաժակներ, շապիկներ, գիրչներ և այլն) համար: