Մեքսիկայի բնակչուհին հղիացել է 70 տարեկանում
Մեքսիկայի 70 ամյա բնակչուհի Մարիա դե լա Լուզը հայտարարել է, որ նա գտնվում է հղիության վեցերորդ ամսում, գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին:
Կինը պատմել է, որ երեք ամիս առաջ սկսել է սրտխառնոց, գլխապտույտ և ոտքերում ցավ զգալ: Բժիշկները, որոնց նա դիմել է, ավելի քան 10 ստուգում են անցկացրել, քանի որ չեն կարողացել հավատալ նրա հղիության փաստին:
Մեքսիկուհին իր հղիության մասին մանրամասներ չի հայտնել, մասնավորապես ` արդյոք արհեստական սերմնավորման տեխնոլոգիա է օգտագործել:
Նշվում է, որ ծննդաբերության ժամանակ կեսարյան հատում կանեն՝ կապված կնոջ տարիքի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին