Juno-ն Երկիր է ուղարկել Յուպիտերի բացառիկ լուսանկարը
Juno միջմոլորակային զոնդը Երկիր է ուղարկել Յուպիտեր մոլորակի նոր լուսանկարը, որոնք արվել են բացառիկ դիրքից «բնական» գունային դիապազոնում՝ հսկա մոլորակին վերջին անգամ մոտենալու ժամանակ: Այս մասին հայտնել է NASA-ն, գրում է ՌԻԱ Նովոստին:
Juno զոնդը, որը 2011թ-ից օգոստոսից սկսած հինգ տարի շարունակ թռչել է դեպի Յուպիտեր, նախորդ տարվա հուլիսից մոտեցել է հսկա մոլորակին և դուրս եկել դրա շուրջ կայուն ուղեծիր:
Juno-ի վերջին մոտեցումը Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակին՝ Յուպիտերին, տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի սկզբին, երբ զոնդը հերթական անգամ անցել էր Յուպիտերի մակերեսից 17 կիլոմետր հեռավորության վրա: Երբ զոնդն սկսել է հեռանալ մոլորակից, կարողացել է այն եզակի ռակուրսով լուսանկարել ՝ դրան նայելով «ներքևից»: