Փարիզում բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններ են սկսվել
Փարիզում պետության սոցիալական քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ակցիա անցկացնող բազմահազարանոց շարքը գլխավորող հանցագործները սկսել են անկարգություններ հրահրել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։
Երիտասարդները, ովքեր ամբողջապես սև էին հագել և դեմքերը թաքցնում էին դիմակներով, կոտրում են խանութների ցուցափեղկերը՝ բացականչելով. «Բոլորն ատում են ոստիկանությանը»։
Երբ ցուցարարների բազմությունը մի փոքր հեռացել է Բաստիլիայից, և երիտասարդները սկսեցին անկարգությունները, ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ կիրառեց։
Այժմ ցուցարարները շարունակում են քայլել փարիզյան փողոցներով՝ երբեմն-երբեմն նոր անկարգությունների համար կանգ առնելով։ Նրանց կանգառի հերթական վայրին երկու կողմից մոտենում են ոստիկանության հատուկ նշանակության զորքերը։ Բարձր պայթյուններ են հնչում՝ որոտի ձայն հիշեցնող, սակայն դրանք ամպրոպի հետևանք չեն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ