Կդիտարկվի արտահերթ զեկույցի հարցը. Արման Թաթոյան
Թավշյա հեղափոխության օրերին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը աշխատել է արտակարգ` 24-ժամյա ռեժիմով, և բազմաթիվ խախտումներ արձանագրել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Եղել են իրավունքների խախտումներ, խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների խախտումներ։ Դրանք բոլորն արձանագրել ենք, ամփոփել ենք։ Այդ օրերի աշխատանքը ցույց տվեց, որ իրավունքների ապահովման հիմնական խնդիրը հենց հավաքների վայրում էր։ Խոսքը վերաբերում է բերման ենթարկվելուն, խնդիրներ ենք արձանագրել իրազեկման աշխատանքների հետ կապված։ Քաղաքացու համար պետք է մշտապես կանխատեսելի լինի պետական մարմնի վարքագիծը»,- ասաց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ ոստիկանության բաժիններում անձի իրավուքների ապահովման հետ առնչվող խնդիրներ են եղել:
ՄԻՊ-ը մտահոգիչ համարեց սոցցանցերում անհանդուրժողականությունը, որը մինչ օրս էլ շարունակվում է, և առանձին դեպքերում հասնում էր բռնության քարոզի. «Այլակարծությունը երբեմն ատելության էր հասնում։ Ես բարձր եմ գնահատում բոլոր կոչերը, ջանքերը՝ ուղղված այդ մթնոլորտը նվազեցնելուն»,- ասաց նա։
Թաթոյանը նշեց, թե բոլոր նյութերն ուղարկվել են ըստ ենթակայության, արդյունքները լինելուն պես արտահերթ զեկույցի հարցը կդիտարկվի։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին