Հասարակություն 14:18 22/05/2018 Հայաստան

Էկոլոգիական անվտանգությունը պետք է հավասարազոր լինի ռազմական անվտանգությանը. բնապահպաններ

Նոր կառավարությունը պետք է բարձրացնի հաշվետվողականությունը, պետք է հրաժարվի կոլեկտիվ պատասխանատվությունից և կառավարության ծրագրերը քննարկի քաղհասարակության հետ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

Նրա խոսքով՝ առաջինը, որ ցանկանում են կառավարության ուշադրությունը հրավիրել, Սևանի ջրառի խնդիրն է: «Ամեն տարի բարձրացվում է Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու հարց և պահանջում ենք, որ ընդհանրապես այդ հարցը հանեն օրակարգից, քանի որ Սևանա լիճն արդեն վատ վիճակում է»,- ասաց նա` հավելելով, որ կա օրենք և պետք է օրենքից դուրս ոչինչ չանել:

Հաջորդ առաջարկը, ըստ Ինգա Զարաֆյանի, վերաբերում է  Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի օգտագործմանը, անտառներին: «Մենք ոչնչացնում ենք մեր անտառները նրա համար, որ մարդիկ վառելիք ունենան: Ի վերջո պետք է այդ հարցը լուծել, գազի գինը պետք է նվազեցնել, հակառակ դեպքում, մեր անտառները կոչնչանան: Առանց անտառների ու ջրի Հայաստանը գոյություն չի ունենա»,- նշեց Ինգա Զարաֆյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը հատկապես պետք է ուշադրություն դարձնի փոքր ՀԷԿ-երի անվերահսկելի շահագործմանը:

Աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամ Լևոն Գալստյանն էլ նշեց, որ երկու տասնամյակից ավելի Հայաստանում էկոլոգիան բոլոր  գաղափարախոսություններում զբաղեցրել է ամենավերջին տեղը:

Նրա խոսքով՝  հեղափոխությունից հետո ինքը, իր ընկերները հույս ունեին, որ կառավարության գիտակցության մեջ նաև այդ առումով փոփոխություն տեղի կունենա, բայց այս պահին, ըստ նրա, ցավոք սրտի, փոփոխություններ չեն տեսնում, քանի որ առաջին հերթին խոսվում է տնտեսական շահը գերադասելու մասին, հետո նոր՝ էկոլոգիական բաղադրիչի:

«Հայաստանի նման երկրների համար, որոնք ունեն փոքր աշխարհագրական տարածք և լուրջ կենսաբազմազանություն, էկոլոգիական անվտանգությունը պետք է հավասարազոր լինի ռազմական անվտանգությանը: Ինձ համար շատ զարմանալի է, որ այդ գաղափարը մինչ օրս չկա որևէ որոշում կայացնողի օրակարգում: Օրինակ, եթե կորցրած տարածքը ռազմական գործողությունների արդյունքում կարող ես հետ բերել, ապա կորցրած բնապահպանական տարածքն ընդհանրապես չես կարող հետ վերադարձնել»,- ասաց Լևոն Գալստյանը՝ հավելելով, որ ազգային անվտանգություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն ռազմական և քաղաքական անվտանգությունը, այլև՝ բնապահպանականը:

Այսպիսով, ըստ բնապահպանի, քանի այս գիտակցությունը չկա, ապա բնապահպանության ոլորտում փոփոխություններ ակնկալելը բարդ է:

Լևոն Գալստյանն ասաց, որ իրենք պատրաստ են օգնելու նոր կառավարությանը, սակայն այդ գործընթացում պետք է ներգրավվել ոչ միայն բնապահպանության նախարարությանը, այլև էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, առողջապահության, արտակարգ իրավիճակների  նախարարություններին. «Միայն այդ դեպքում կարելի է հաջողության հասնել»:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն էլ նշեց որ Ազգային անվտանգության խորհրդում պետք է լինի բնապահպանության ներկայացուցիչ, քանի որ բնությունը երկրի հիմքն է և չպետք է թույլ տալ, որ այդ հիմքը վնասեն:

Անդրադառնալով հանքարդյունաբերությանը՝ Կարինե Դանիելյանն ասաց, որ 1,5 տարի ուսումնասիրել են բնակչության առողջության համար առավել ռիսկային գոտիները, որի արդյունքում պարզել են՝ այն տարածքներում, որտեղ զարգացած է մետաղ պարունակող հանքարդյունաբերությունը՝ Լոռիում, Սյունիքում,  ինչպես նաև Երևանում, այդտեղ քաղցկեղային հիվանդություններն ավելի շատ են հանդիպում։

Բնապահպանին հատկապես զարմացնում է այս հարցերում առողջապահության նախարարության դիրքորոշումը: «Առողջապահության նախարարության դիրքորոշումը միշտ հետևյալն է՝ հեռու մնալ շրջակա միջավայրի խնդիրներից, հանքարդյունաբերության բացասական հետևանքների մասին լռել, իսկ դրա փոխարեն խոսել խմելու, ծխելու վնասակարության մասին: Ես հույս ունեմ որ նախարարն այս հարցերին այլ կերպ կմոտենա»,- ասաց Կարինե Դանիելյանը և հավելեց. «Ես ինձ թույլ եմ տվել ասելու, որ  Հայաստանի առողջապահության  և բնապահանության նախարարությունները գիտական «բացահայտումներ» են արել: Այսինքն՝  եթե ամբողջ աշխարհում հայտարարում են, որ մետաղները առողջության համար ծանր հետևանքներ են առաջացնում, ապա Հայաստանին դա չի վերաբերում, մեր բնակչության վրա չի ազդում»:

Բնապահպանը նաև հայտնեց, որ վերոնշյալ խնդիրները քննարկել են բազմաթիվ հարթակներում, այդ թվում՝ Մտավորականների խորհուրդում: Արդյունքում,  ըստ  նրա, դիմել են նախորդ կառավարությանը՝ առաջարկելով, որ բացառեն հանքարդյունաբերության՝ որպես Հայաստանի  զարգացման առաջանահերթ ուղղություններից մեկի դիտարկումը: Սակայն պատասխաններն, ըստ նրա, ավելի ուշագրավ են եղել: «Երբ կարդում ես հինգ նախարարությունների պատասխանները, կարծես թե, հինգ տարբեր երկրների մասին է խոսքը: Իրար հետ որևէ կապ չունեն: Գյուղատնտեսության նախարարությունն օբյեկտիվ է, ասում է, որ հողերն աղտոտված են ծանր մետաղներով, իսկ առողջապահության նախարարությունը նորից խոսում է խմելու, ծխելու մասին, թեև մի փոքր անհանգստացած են Լոռիով»,- ասաց Կարիեն Դանիելյանը:

Նա հայտնեց, որ խնդիրներով դիմել են նաև նոր կառավարությանը, երեկ էլ հանդիպել են նորանշանակ բնապահպանության նախարարի հետ, որի մտահոգություններն, ըստ նրա, համահունչ են այն երևույթներին, որոնց մասին բարձրաձայնում են բնապահպանները: «Այլ հարց է, թե դրանք որքանով կընդգրկվեն կառավարության ծրագրում»,- նշեց Կարինե Դանիելյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}