Փաստաբանն ահազանգում է Ոստիկանության անգործության մասին
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնում է երեխայի առևանգման դեպքի մասին, որը, նրա պնդմամբ, ոստիկանությունն անուշադրության է մատնել։
«Սույն թվականի մայիսի 5-ին Երևանի Հյուսիսային պողոտայում առևանգել են 2 տարեկան երեխայի՝ իր տատիկի հետ զբոսնելուց: 18 օր է ՀՀ իրավապահ մարմինները, գլխավորապես ՀՀ ոստիկանությունը ոչինչ չի անում այդ երեխային գտնելու և մորը վերադարձնելու համար: Ինչ է, ենթադրվում է, որ երեխային առևանգել է հայրը, ումից մայրը փաստացի բաժանվել է: Պետական ոչ մի մարմին ոչինչ չի անում, իսկ երեխան, ով ունի բնածին արատներ, պարզ չէ թե որտեղ է:
Հայտնի է միայն, որ հայրը փորձել է տեղափոխել Հայաստանից դուրս: պետական մարմինների կատարյալ անտարբերությունը, միայն թուղթ լրացնելը պարզապես ապշեցուցիչ է: Չեմ հասկանում, անպայման պետք է գան ոստիկանության գլխավոր մուտքը փակեն, որ վերջապես ոստիկանությունը իրար գա՞։ Թե պետք է քրեական գործ հարուցվի ոստիկանների անգործության պատճառով: Իսկ եթե երեխային մի բան պատահի, էլի արդարանալու եք ձեր կազմած անիմաստ և անբովանդակ թղթերո՞վ։
Մի երեխա չեք կարում գտնեք, ուր մնաց լուրջ հանցագործ գտնեք: Ասեմ, որ հարցի իրավական կողմը ամբողջությամբ ապահովված է, մնում երևի բենզինի չեկ տա մայրը ոստիկաններին....»,- գրել է նա։
Աթանեսյանը տուժող կողմի փաստաբանն է։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները