Արա Դինքչյանը Վաշինգտոնում հանդես է եկել «Անատոլիայի գույները» նախագծի շրջանակներում
Թուրքիայի Յունուս Էմրեի անվան ինստիտուտի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր ծայրերում «Անատոլիայի գույները» խորագրով միջոցառումներ են անցկացվում։ Այդ նախագծի շրջանակներում ողջ աշխարհում շրջագայող «Sultan Bestekarlar» (Կոմպոզիտոր սուլթաններ) խորագրով համերգաշարի հերթական կանգառն է դարձել Վաշինգտոնը։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, վաշինգտոնյան համերգի մենակատարի դերում հանդես է եկել աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտ և կոմպոզիտոր Արա Դինքչյանը, իսկ նվագախմբի ղեկավարը եղել է Մուսա Գյոչմենը։
Համերգին մասնակցել է նաև 9 ամերիկացի երաժիշտ։ Երեկոյի ընթացքում հնչել են օսմանյան սուլթանների հեղինակած երաժշտական համարներ։ Իսկ Արա Դինքչյանի «Լացելիս» ստեղծագործությունը հատկապես մեծ ոգևորությամբ է ընդունվել։ Համերգը մեծ հաջողություն է ունեցել և արժանացել հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին