Հյուսիսային Կորեան սպառնացել է դադարեցնել ԱՄՆ-ի հետ բանակցությունները
Հյուսիսային Կորեան պատրաստ է վերանայել ԱՄՆ-ում գագաթաժողովի անցկացումը։ Այս մասին հայտնել են երկրի արտգործնախարարությունում, գրում է «Լենտա.ռու»-ն։
Հունիսի 12-ին Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի միջև կայանալիք հանդիպման ճակատագիրն ամբողջությամբ կախված է Միացյալ նահանգներից։ Այսպես են արտահայտվել հյուսիսկորեացի դիվանագետները՝ հավելելով, որ եթե ԱՄՆ-ը արհամարհի իրենց բարի կամքը և ապօրինի գործողությունների դիմի, իրենց բարձրագույն իշխանությունը կվերանայի կայանալիք գագաթաժողովը։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին նախազգուշացրել էր «լիբիական սցենարի» հնարավոր կրկնության մասին, եթե երկու երկրներին չհաջողվի պայմանավորվել։
Մայիսի 2-ին էլ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ Թրամփը պատրաստ է հրաժարվել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումից։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կարող է հետաձգվել
- Թրամփն անհամբեր սպասում է Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանը
- Թրամփը համաձայնվել է հանդիպել Կիմ Չեն Ինին
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում