Իրավունք 18:49 24/05/2018 Հայաստան

Փաստերը խեղաթյուրված են. հակառակ կողմի արձագանքը փաստաբան Աթանեսյանի հայտարարությանը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը մայիսի 23-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Հյուսիսային պողոտայում մայիսի 5-ին երեխայի են առևանգել, և այդ ուղղությամբ իրավապահները ոչինչ չեն անում։ Երեխայի մոր փաստաբան Աթանեսյանի հայտարարությանն արձագանեց Ոստիկանությունը։

Panorama.am-ը կապ հաստատեց մյուս կողմի՝ երեխայի հոր փաստաբան Գայանե Դեմիրչյանի հետ, ով նշում էր, որ փաստերը խեղաթյուրված են ներկայացվում։ Փաստաբանի հետ զրույցից տեղեկացանք, որ խոսքը ոչ թե մեկ, այլ երկու երեխայի մասին է։ Վերջինս ասաց, որ այս պահին դատարանում քննվող երկու գործ կա, դատական երկու հայցն էլ երեխաների մայրն է ներկայացրել, մեկը բնակության վայրի որոշման հարցն է, մայրը պահանջում է, որ երեխաները մնան իր բնակության վայրում, մյուսով ամուսնալուծության պահանջն է ներկայացվել։ Նա հայտնեց, որ բնակության վայրի որոշման այդ հայցի ապահովում է կիրառվել, մասնավորապես՝ պարտավորեցրել են հորը՝ երեխաներին վերադարձնել մորը։

«Սա ընդամենը հայցի ապահովում է, այսինքն՝ վերջնական դատական ակտ չէ, որովհետև գործը դեռ քննվում է, անգամ առաջին նախնական նիստը տեղի չի էլ ունեցել, այս պահին մեր կողմից ներկայացվել է այդ հայցի ապահովումը վերացնելու միջնորդություն։ Միևնույն ժամանակ մայրը ոստիկանությանը հայտնել էր, որ երեխաներին առևանգել են, դրա հետ կապված մեր կողմից էլի պարզաբանում տրվել է, որ հայրը վերցրել է երեխաներին, նա նույն իրավունքներն ունի այս պահին, ինչ մայրը, որովհետև երեխաների ծնողներն են երկուսն էլ։ Որևէ մեկը մյուսի հանդեպ առավելություն չունի։ Քանի դեռ դատարանը վերջնական չի որոշել՝ երեխաներն ում հետ պետք է բնակվեն, երեխաներն այս պահին շատ հանգիստ կարող են բնակվել նաև հոր հետ»,- ասաց նա՝ շեշտելով, որ հոր արարքը չի կարող գնահատվել և որակվել որպես առևանգում, ինչպես շրջանառվում է համացանցում և լրատվամիջոցներում։

Դեմիրչյանի խոսքով՝ երեխաներին իր հետ տանելու մասին հայրը տեղեկացրել է, նա նույնիսկ ներկայացել է ոստիկանություն և բացատրություն տվել, որ երեխաներն իր մոտ են։ Երեխաներից ավագը հինգ տարեկան է, փոքրը՝ երկու։ Փաստաբանը նշեց, որ երեխաները լավ պայմաններում են պահվում։ Հարցին՝ մայրը երեխաների հետ տեսակցելու հնարավորություն ունի՞, նա պատասխանեց, որ այս պահին մայրն ընդհանրապես երկխոսության դուրս չի գալիս, ամուսնու հետ շփումն իրականացնում է համացանցի և ԶԼՄ-ների միջոցով։ Ըստ փաստաբանի՝ եթե նա գա երկխոսելու, հնարավոր է ամուսիններն ընդհանուր հայտարարի գան։

«Մեր ամբողջ նպատակը դա է եղել, որ ավելի հանգիստ և համերաշխ մթնոլորտում անցնի, ոչ թե միմյանց նկատամբ ցեխ շպրտելով, ինչն այս պահին առավելապես մոր կողմից է իրականացվում, քանի որ ակնհայտ զրպարտող տեղեկություններ են տարածվում և հոր համբավը վարկաբեկող քայլեր են արվում»,- ասաց նա։ Դեմիրչյանը տեղեկացրեց, որ մայիսի 5-ից փոքրն է հոր մոտ, դրանից մի ամիս առաջ էլ արդեն մեծ երեխան էր հոր մոտ, սակայն մեծ երեխայի դեպքում այդ աղմուկը չի բարձրացվել։ Փաստաբանը տեղեկացրեց, որ այս պահին իր պաշտպանյալն ու նրա կինն ամուսնալուծված չեն, օրինական ամուսիններ են, իսկ վերջին անգամ 2018 թ. փետրվարի 14-ին միասին՝ երեխաներից մեկի հետ մեկնել են Դուբայ։

«Եթե ամուսնալուծված են, ինչպես ներկայացնում է մայրը, ապա ինչպես կբացատրեք ընտանիքով հանգստանալու մեկնելու այդ իրողությունը։ Ինչ վերաբերում է քրեական գործերին, ապա ոստիկանությունը պարզաբանումը դրել է, այս մասով ձեռնպահ կմնամ հայտարարություններ անելուց։ Ինչ վերաբերում է պարոն Աթանեսյանի հայտարարությանը, ապա ես մեկնաբանություն էի գրել, որ ապատեղեկատվություն է, այնպես չէ, որ հայրն առևանգել է երեխաներին, հայրը չի հանդիսանում այդ հանցակազմի սուբյեկտ, այդ մեկնաբանությունները նա արագ հեռացրեց իր գրառման տակից։ Այդ մասով ավելացնելու բան չունեմ»,- ասաց նա։

Հարցին՝ երբ հայրը երեխաներին տարել է իր հետ, արդյոք մայրը տվել է իր համաձայնությունը, փաստաբանը պատասխանեց, որ մոր համաձայնությունն այս դեպքում բնավ պարտադիր չէ. ինչպես մոր մոտ էին մնում, այդպես էլ շատ հանգիստ կարող են հոր մոտ մնալ։ Նա նշեց՝ հայրը վերցրել է երեխաներին և տեղեկացրել է, մայրը առաջին երեխայի մասին էլ է տեղյակ եղել, մի ամիս անց որևէ աղմուկ չի բարձրացրել, երեխային էլ վերցնելուց անմիջապես հետո տեղեկացրել է, որ երկրորդ երեխան էլ է իր մոտ։

Փաստաբանը նաև ընդգծեց՝ հոր սոցիալական պայմանները շատ ավելի լավն են, ավելին, հայրն է այս ամբողջ ընթացքում օգնել մորը և երեխաներին, խնամքի, կենցաղի բոլոր հոգսերն ինքն է հոգացել, այլ մանրամասներ փաստաբանը խոստացավ հրապարակել դատարանում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am
13:34
Անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան
«Օրացույցի յուրաքանչյուր նոր օր սոցիալ-քաղաքական սպասումների անտանելի ծանրության տակ ավելի ու ավելի է դառնում անտանելի ու ծանր»։
Աղբյուր` Panorama.am
13:17
Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4...
Աղբյուր` Panorama.am
13:07
ՊԵԿ. Առցանց անմաքս առևտրի շեմը նվազեցվել է
2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
Աղբյուր` Panorama.am
13:00
Հորը բռնության ենթարկած, հարևան կնոջը սպանած տղամարդուն տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն
Հարևան կանանցից մեկի նկատմամբ էլ սպանության փորձ էր կատարել։ Նրան մեղադրանք է առաջադրվել
Աղբյուր` Panorama.am
12:49
ՍԱՏՄ-ն ժամկետանց ձվեր է հայտնաբերել
Մարտի 31-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից 29-ը ներառյալ վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր...
Աղբյուր` Panorama.am
12:29
Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
«Այսօր դիմում եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին»,-հայտարարել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:22
Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան
12:39 29/03/2024

Իշխանությունը շատ լավ գիտեր, որ Վազգեն Ռշտունին ընտրվելու էր ԲԴԽ անդամ. Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}