Պանկին. Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում որևէ դանդաղում չկա
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում որևէ դանդաղում չկա, բոլոր ֆինանսական, ներդրումային, առևտրային, հումանիտար նախագծերը մնում են սեղանին:
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Մենք ոչ ընդհատել ենք, ոչ էլ դանդաղեցրել համագործակցությունը Հայաստանի հետ: Երբ Ռուսաստանի նախագահը հանդիպեց Հայաստանի նոր վարչապետի հետ, հաստատվել է, որ ամեն ինչ պահպանվում է: Ուղղությունն ու դինամիկան՝ նույնպես»,-ասել է նա:
Ռուսաստանցի փոխնախարարի խոսքով, ծրագրերի չեղարկում չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ