Մոլդովայի՝ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը դեռևս լիարժեք անդամության կամուրջ չէ. Ռուսաստանի ԱԳՆ
ԵԱՏՄ-ում Մոլդովայի դիտորդի կարգավիճակը չի նշանակում, որ ապագայում այդ երկիրը կարող է միության լիարժեք անդամություն ստանալ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Մոլդովան կարծես առաջին ծիծեռնակն է։ Բայց մինչ Մոլդովային դիտորդի կարգավիճակ կտրամադրեին, դիտորդի կարգավիճակի դրույթ են ընդունել։ Այնտեղ բավական պարզ և հստակ գրված է, թե ինչ է դա տալիս և ինչ պետք է անել, ով և ինչպես պետք է դա կյանքի կոչի։ Սակայն դիտորդի կարգավիճակը , իդեպ, կամուրջ չէ դեպի անդամություն։ Դա հատուկ ձևաչափ է։ Այն կարող է կամ ինչ-որ բանի վերաճել, կամ չվերաճել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Մոլդովան ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստացել էր մայիսի 14-ին՝ Սոչիում կայացած գագաթաժողովի ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ