Բրիտանիան պետք է «Սկրիպալի գործի» համար ներողություն խնդրի ՌԴ-ից. Դեսպանություն
Լոնդոնում ռուսական դեսպանատունը սպասում է Մեծ Բրիտանիայի իշխանությունների ներողությանը՝ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիա Սկրիպալին թունավորելու անհիմն մեղադրանքների համար։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Եկել է ժամանակը, որպեսզի բրիտանական իշխանությունները Ռուսաստանից ներողություն խնդրեն անհիմն մեղադրանքների համար, մեղադրանքների, որոնք ուղեկցվել են աննախադեպ հակառուսական միջոցառումներով։ Բրիտանական կողմը պետք է պատասխանի բոլոր հարցերին, որոնք պաշտոնապես մենք բարձրաձայնել ենք, համագործակցի ռուսական իրավապահ մարմինների հետ, ինչպես նաև դադարեցնի երկու երկրների քաղաքացիների մեկուսացումը»,- նշել է դեսպանության ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը հրաժարվել է Սկրիպալին դավաճան անվանել
- Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից
- Սկրիպալին հարցաքննել են
- Գերմանիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է «Սկրիպալների գործը»
- Բրիտանիայում պատմել են «Սկրիպալի գործով» ոստիկանության աշխատանքի մասին
- Ռուս նախկին գործակալի դուստր Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից