Բիչախչյան. Երկրից դուրս գալու համար անկախ տարիքից քաղաքացին պետք է ունենա վավերական անձնագիր
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը քաղաքացիներին հիշեցնում է մոտեցող ամառային հանգստի ու փաստաթղթերը կարգի բերելու մասին:
«Ճամփորդել ցանկացողներին ՀՀ ոստիկանությունը խորհուրդ է տալիս նախապես ստուգել անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը՝ հետագա անհարմարություններից խուսափելու համար:
Ընդ որում, երբեմն լինում են դեպքեր, երբ ծնողները սահմանային անցման կետ են հասնում երեխաների ծննդյան վկայականներով:
Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն: Երկրից դուրս գալու համար անկախ տարիքից քաղաքացին պետք է ունենա վավերական անձնագիր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները