Սևանի մակարդակը տարեսկզբի համեմատ ավելացել է մոտ 30 սմ-ով. Արսեն Հարությունյան
«2017 թվականին Ջրային տնտեսության պետական կոմիտեի բյուջեով տրամադրվել է 38 մլրդ 289 մլն դրամ, որի դիմաց ծախսերը կազմել են 33,6 մլրդ դրամ կամ ծախսերը կատարվել են 88 տոկոսով»,- այսօր «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ նշեց կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
Նա հայտնեց, որ Արփա-Սևան թունելի պահպանման համար նախատեսված 205,8 մլն դրամը ծախսվել է ամբողջությամբ, իսկ թունելի շինարարության համար նախատեսված 1,9 մլրդ դրամից ծախսվել է 1 մլրդ 689 մլն դրամ։
«Արփա-Սևան թունելի շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի, որից հետո Սևանա լիճ բաց թողնվող ջրի քանակը կավելանա 100-150 մլն խմ-ով և կդառնա 200-250 մլն խմ։ Այսօրվա դրությամբ մոտ 92 մլն խմ Արփա-Սևան թունելի միջոցով ջուր է բաց թողնվել, իսկ կազմում է ավելի քան 7 սմ։ Այս պահի դրությամբ Սևանի մակարդակը տարեսկզբի համեմատ ավելացել է մոտ 30 սմ-ով և ներկայումս կազմում է 1900 մ 74 սմ, չնայած որ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ մենք հետ ենք մոտ 13 սմ-ով»,- ներկայացրեց Արսեն Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին