Իրավունք 14:40 02/06/2018 Հայաստան

Փաստաբանը՝ Մասիսի քաղաքապետի դեմ հարուցված քրգործի մասին

Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են վեց հոգի՝ Մասիսի քաղաքապետը, նրա տեղակալը, նաև ևս չորս անձ: Հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը ձերբակալվածների փաստաբանները որոշ մանրամասներ ներկայացրեցին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ հիմա դատարանը քննարկում է հինգի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը և մեկի ձերբակալման օրինաչափությունը. «Պետք է նշեմ, որ մի դատավոր, քննելով երկու կալանավորման միջնորդություն, նախ ճանաչել է ձերբակալումն ապօրինի և մերժել է կալանավորման միջնորդությունը, երկու անձի անհապաղ ազատ է արձակել: Երկրորդ դատավորը հակառակն է գործել՝ նույն փաստական հանգամանքներով, մեկին կալանավորել է, իսկ ձերբակալումը ճանաչել իրավաչափ: Այս պահին երրորդ դատավորը քննել է Դավիթ Համբարձումյանի կալանավորման միջնորդությունը, ժամը երեքին որոշման հրապարակմանն ենք սպասում, որից հետո իր տեղակալի նույն միջնորդությունը կքննի:

Աթանեսյանը նշեց, որ իրենք՝ երեք փաստաբաններն էլ դատապարտում ենք բռնությունը, որը գործադրվել է ցուցարարների նկատմամբ, համարում են, որ այդ վտանգավոր արարքը պետք է ամբողջությամբ բացահայտվի, դրան տրվի ճիշտ քրեաիրավական գնահատական:

Նրա գնահատմամբ՝ այս ձերբակալությունները նոր իշխանություններին հաճոյանալու փորձ են, որը, սակայն, չի հաջողվելու. «Ես իմ կյանքում բախտ եմ ունեցել նոր իշխանություններից մարդ պաշտպանելու, կարող եմ ասել, որ նման ճանապարհով չեք կարող շողոքորթել, մնալ տեղերում, այլ հակառակը»:

Դատական համակարգի ուղղորդված չլինելու հետևանքն, ըստ Աթանեսյանի, այս խայտաբղետ վիճակն է: Կոնկրետ գործի վերաբերյալ՝ նա նշեց, որ յութուբյան տեսանյութը բոլորն են դիտել՝ դիմակավորված անձինք, նաև առանց դիմակի անձինք, բռնության են ենթարկում ցուցարարներին: Փաստաբանի խոսքով՝ այստեղ մի սխեմա է գործում. գտնում են կասկածելի անձանց, որոնք թշնամական հարաբերությունների մեջ են ձերբակալվածների հետ, նրանք գալիս են, տեսանյութը նայելով հայտարարում են, որ դիմակավորված անձը այսինչ-այսինչն է, և այս հայտարարությամբ մարդ են ձերբակալում:

«Հասկանում ենք, որ տգեղ երևույթ է, մեզ՝ փաստաբաններիս համար, սա մարտահրավեր է: Կարևոր մոտեցում է, որ օրենքը պետք է գործի, եթե այն դրժենք, կդրժենք բոլորի համար»,- ասաց նա:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, թե Քննչական մարմիններում ու դատարաններում գործում է կալանավորման կանխավարկածը: Նրա գնահատմամբ՝ վարույթ իրականացնող մարմինը չի ներկայացրել որևէ փաստական տվյալ, թե մյուս խափանման միջոցներն ինչու ի զորու չեն կիրառել. «Քննչական մարմինը այն մարմինն է, ում առաջնային առաքելությունը օբյեկտիվ քննության ապահովումն է: Վարույթ իրականացնող մարմինը պետք է մեղադրանքի թեքում չունենա, լինի օբյեկտիվ և բազմկողմանի»:

Փաստաբան Զորայր Հարությունյանը, միանալով գործընկերների խոսքերին, ուշադրություն հրավիրեց մեկ փաստի վրա. մարդկանց քննիչի գրասենյակ հրավիրելու, պատշաճ ծանուցման կարգը պահպանված չէ. «Ընդհանրապես, ո՞նց են մարդիկ հայտնվում քննիչի գրասենյակում, ծանուցման կարգ կա, սակայն անհասկանալի պատճառներով մարդիկ երբևէ չեն կանչվել հարցաքննության, միանգամից կայացվում է բերման ենթարկելու ու ձերբակալելու որոշում»:

Աթանեսյանը հավելեց՝ յութուբի տեսանյութը չի կարող ապացույց լինել. այն կարող են դիտել, կարծիք ունենալ, սակայն տեսանյութերը պետք է ենթարկվեն համակարգչային փորձաքննության, որ պարզվի՝ ո՞վ է նկարել, ի՞նչ պայմաններում, մոնտաժվա՞ծ է, թե՞ ոչ, արդյոք նկարահանման որակը թու՞յլ է տալիս անձի նույնացում իրականացնել, հետո դիմանկարային փորձաքննություն պիտի իրականացվի, որից հետո եթե հնարավոր է՝ նույնացնել, նրանց փորձել ներկայացնել ճանաչման, իսկ դա ժամանակ է խլում, բացի այդ, ըստ փաստաբանի, մեր երկրում կարծես չկան այդ մասնագետները: Աթանեսյանի պնդմամբ՝ դիմակավորված անձին հնարավոր չէ ճանաչել:

Փաստաբանի համոզմամբ՝ այս պարագայում պատժվում են անմեղ մարդիկ: Նա նաև նշեց՝ Մասիսի քաղաքապետին ու իր ընկերներին մատնացույց են անում մարդիկ, ովքեր նրանց հետ վատ հարաբերությունների մեջ են: Աթանեսյանի խոսքով՝ նախաքննական մարմինը անգամ չի փորձում ճշտել՝ ով է մատնանշողը, առերեսել:

«Ավելի զավեշտալի բան կա, վկայի՝ Արթուր Խանջյանի դեմ ցուցմունք է տվել հորեղբոր տղան: Երկու ընտանիքի մեջ վեճ կա՝ պապական տան համար, թշնամություն կա, ու որ այս ամենը լուծվի, նա ցուցմունք է տալիս եղբոր դեմ»,- ասաց նա:

Աթանեսյանն ընդգծեց՝ սա լինելու է ՄԻԵԴ-ում առաջին գործը նոր Հայաստանի դեմ: Նա նաև զավեշտալի համարեց հիմքը, որով Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություն կազմակերպելու մեջ. «Տղերքը ասել էին՝ առանց Դավիթի ասելու ոչինչ չեն կարող անել»: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}