Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու փորձի մեջ
Չինաստանի ազգային-ազատագրական բանակի Ռազմական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Հե Լեյի համոզմամբ՝ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսի հայտարարությունը՝ Հարավչինական ծովում Չինաստանի կողմից միջազգային նորմերի խախտման մասին, միջամտություն է երկրի ներքին գործերին։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։
«Հարավչինական ծովի տարածքում, մեր կղզիներում զորքերի կամ սպառազինության տեղակայումը մեր ինքնիշխան իրավունքն է, որ ամրագրված է միջազգային օրենսդրությամբ։ Ցանկացած մեկը, ով Չինաստանի գործողությունների վերաբերյալ դատապարտող հայտարարություններ է անում, փորձում է միջամտել Չինաստանի ներքին գործերին, և սա հերքման ենթակա չէ»,- ասել է նա։