
Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Իրանի կենտրոնական հատվածում երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
F-7 կործանիչն ընկել է անապատային տեղանքում՝ Հասանաբադ բնակավայրի մոտակայքում, որը Սպահան քաղաքից ոչ հեռու է տեղակայված։ Անվտանգության ուժերը շղթայել են աղետի վայրը, քննչական գործողություններ են իրականացվում։
Նշվում է, որ երկու օդաչուները հասցրել են կատապուլտվել՝ մինչ ինքնաթիռը կբախվեր գետնին։
Լրահոս
Տեսանյութեր

Արցախը մտքից հանել` նշանակում է համակերպվել Հայաստանի կամաց-կամաց կորստյան հետ. Հ. Իշխանյան



