ՀՀԿ-ում մեկ հոգի էլ մնա, դուրս չեմ գա, ես երկրորդը կլինեմ. Կոստանյան
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն անձնապես մտահոգված չէ ՀՀԿ-ից պատգամավորների դուրս գալով: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ դա յուրաքանչյուրի որոշելիք հարցն է։
Նա չհամաձայնեց դիտարկման հետ, որ ՀՀԿ-ն կարող է փոքրամասնություն դառնալ. «Եթե նկատել եք, հատկապես սահմանադրական օրենքները 3/5-րդով են անցնում, հետևաբար, պիտի շատ քանակը քչանա, որ խոսենք դիրքերը կորցնելու մասին, բայց իմ խորին համոզմամբ, վիճակը դրան չի հանգի», - ասաց նա։
Կոստանյանը չցանկացավ բարոյական գնահատական տալ ՀՀԿ-ն լքած պատգամավորներին՝ նշելով, որ եթե անձամբ ինքը կուսակցական լիներ և լքեր խմբակցությունը, անմիջապես վայր կդներ մանդատը. «Մանդատս վայր կդնեի մի պատճառով՝ պառլամենտում դու հայտնվել ես այդ կուսակցության քվոտայով, այդ թվում՝ ռեյտինգային կարգով»։
Հարցին պատրաստվո՞ւմ է դուրս գալ խմբակցությունից և ինչը կստիպի այդպիսի քայլի դիմել, Կոստանյանն ասաց. «Ոչ, ուզում է մեկ հոգի մնա, դուրս չեմ գա, ես երկրորդը կլինեմ: Ես խմբակցությունից դուրս կգամ միայն այն դեպքում, երբ որոշեմ վայր դնել մանդատս»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Սարգսյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից
- Արման Սահակյանը լքում է ՀՀԿ խմբակցությունը
- ՀՀԿ. Շիրակ Թորոսյանի հեռացմանը բոլորը կողմ են քվեարկել
- Պատգամավոր Արթուր Գևորգյանը դուրս է գալիս Հանրապետական կուսակցությունից ու խմբակցությունից
- «Ժողովուրդ». Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակ Թորոսյանի հարցով ՀՀԿ-ում քննարկում եղել է, բայց որոշում չի կայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան