ԱՀԿ-ն խրոնիկ հոգնածությունն առայժմ հիվանդությունների ցանկում չի ներառի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խրոնիկ հոգնածությունն առայժմ չի ընդգրկի հիվանդությունների ցանկում:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ինչպես հայտարարել է ԱՀԿ հոգեկան առողջության ծրագրերի բաժնի մենեջեր Տարուն Դուան՝ կազմակերպությունն առայժմ չունի բավարար տվյալներ խրոնիկ հոգնածության ախտանիշների վերաբերյալ, որպեսզի այն ընդգրկի հիվանդությունների պաշտոնական ռեեստրում:
«Խրոնիկ հոգնածության ախտանիշը վերջին շրջանում մեծ ուշադրության է արժանացել է, դարձել է բազմաթիվ քննարկումների թեմա նաև հիվանդությունների միջազգային որակավորման շրջանակում: Այս փուլում մենք կարծում ենք, որ պետք է հավաքել լրացուցիչ տեղեկություններ, կատարել նոր հետազոտություններ՝ հստակ հասկանալու, թե ինչպես են մարդիկ ստանում, զգում դրա սինդրոմը, ինչպիսին է հիվանդության մեխանիզմն ու ինչ կարելիէ անել այն կանխելու համար»,-ասել է նա: