Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինային
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր, անվանի բժիշկ Թոմ Քաթինային: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակզմի լրատվական ծառայությունից։
Նախագահը ողջունել է Թոմ Քաթինայի՝ Արցախ այցելելու որոշումը՝ նշելով, որ մեր երկրում քաջատեղյակ են նրա գործունեությանը եւ նրա անձի հանդեպ տածում են մեծ հարգանք:
Հանդիպմանը ներկա էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները