Արայիկ Հարությունյան. Ինձ համար մեծ պատիվ կլինի, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը
«Ինձ համար մեծ պատիվ կլինի, որ ինձ փոխարիներ Արշավիր Ղարամյանը»,-ընթացող ասուլիսում հայտարարեց Արցախի արդեն նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ըստ լուրերի իր պաշտոնում նշանակվելու է ԱԱԾ ղեկավար Աշավիր Ղարամյանը:
Նախկին պաշտոնյան հայտարարեց, որ Ղարամյանն իր կյանքում հանդիպած եզակի մարդկանցից է, նրան հարգում է:
«Շատ եզակի մարդ է ինձ համար, հատուկ հարգանքի է արժանի: Գնահատում եմ նրա գիտելիքը, ճանաչում եմ նրան վաղուց, շատ մեծ հարգանք ունի նրա անցած ճանապարհը՝ ուսանողական, պատերազմական, նաև մեծ փորձ ունի տնտեսության կառավարման գործում»,-ասաց Հարությունյանը:
Նա միաժամանակ հայտարարեց, որ պետնախարարի պաշտոնում նշանակումն ուրիշ է լինելու:
Ա. Հարությունյանը նաև հայտարարեց, որ այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել ԱԱԾ ղեկավարն ու ոստիկանապաետը:
«Երկուսն էլ լեգենդար մարդիկ են, ունեն անցած ճանապարհ, որոնց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Մեր կուսակցությունը նպաստելու է նախագահի նախաձեռնած բարեփոխումներին
- Արցախում ԱԱԾ պետն ու նրա տեղակալը ազատման դիմումներ են ներկայացրել
- ԱՀ Պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ