Արայիկ Հարությունյան. Մեր կուսակցությունը նպաստելու է նախագահի նախաձեռնած բարեփոխումներին
Այսօր իր հրաժարականի մասին հայտարարած Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն ընթացող ասուլիսում հայտարարեց. «Պետք է կադրային լուրջ փոփոխություններ, որը պլանավորել է երկրի նախագահը: Եվ կոնկրետ մենք՝ այսօր դիմում ներկայացրածներս, օգնում ենք նախագահին ավելի արագ իրականացնել այդ ծրագիրն ու պայմանավորվածությունը, որը կա: Մեր կուսակցությունը պետք է կապող ուժ լինի հասարակության ու պետության միջև: Մեր կուսակցությունը նպաստելու է նախագահի նախաձեռնած բարեփոխումներին»:
Նա նշեց, որ իր հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջի հետ:
Նա ընդգծեց, որ ցանկանում է լինել անկախ քաղաքական գործիչ, նպաստել բերափոխումների իրականացմանը, իր այդ քայլով փորձում է համերաշխություն մտցնել հանրության մեջ:
«Կադրային այս փոփոխույթամբ հստակ մեսիջ ենք ուղարկում հանրությանը, որ պետք է լինի կայունություն, չպետք է լինի պառակտում»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Արձագանքելով լրագրողների մեկի հարցին, թե ըստ լուրերի, նրա վրա ճնշում են գործադրել, որպեսզի նման որոշում կայացնի, Հարությունյանն ասաց. «Ծիծաղ է առաջացնում ընդամենը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում