Մենք պատրաստակամ ենք մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին. Արփինե Հովհաննիսյան
Այսօր Ազգային ժողովում նոր կառավարության ծրագրի քննարկմանը ԱԺ փոխանախագահ Արփինե Հովհաննսիյանն իր ելությում ներկայացրեց Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ։
«Մենք պատրաստակամ ենք մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, դրանք կատարելու աշխատանքներին, ավելին՝ պատրաստ ենք քննարկել ցանկացած թեմա։ Բայց միևնույն ժամանակ ողջամիտ ակնկալիք ունենք՝ ԸՕ ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձևաչափով, որով ընդունվել է գործող ընտրական օրենսգիրքը: Կան ֆիքսված մոտեցումներ, որ ԸՕ-ն ընդունվել է ներառական -թափանցիկ, բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, եղել է քաղաքական կոնսենսուսի արդյունք: Պահանջվող 63 քվեի փոխարեն այն ընդունվել է 100-ից ավել ձայներով»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Արփինե Հովհաննիսյանն ավելացրեց, որ Ընտրական օրենսգիրքը պատշաճ հիմք է ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար և այս չափանիշից հետ կանգնելը կլինի նահանջ: