Հասարակություն 10:43 07/06/2018 Հայաստան

Հայկական լոլիկը վերադառնում է շուկա

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Բանջարաբոստանային մշակաբույսերի հայկական սորտերը ոչ միայն չեն վերացել, այլև  պահպանվում են և այսօր էլ մեծ պահանջարկ ունեն: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը՝ հավելելով, որ հայկական բոլոր սորտերը՝  որոնք ստեղծվել են՝ սկսած 1949 թվականից, պահպանում են:

Գիտական կենտրոնը զբաղվում է բանջարաբոստանային բույսերի սելեկցիայով և սերմնաբուծությամբ: Կենտրոնում կատարվող գիտական աշխատանքների նպատակն է նոր, հանրապետության բնակլիմայական պայմաններին հարմարված, բերքատու, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ  դիմացկուն սորտերի և հիբրիդների ստացումը:

Գայանե Սարգսյանի խոսքով՝ կենտրոնն ունի տեղական սորտերի և պոպուլյացիաների հարուստ գենոֆոնդ՝  մոտ 4000  սորտանմուշով: Դրանցից  138-ն արդեն շրջանացված սորտերն են, որոնք ունեն համապատասխան արտոնագիր և վաճառվում են տեղական շուկայում:

Լոլիկի հայկական սորտերը վերագտնում են իրենց կորցրած հեղինակությունը
Վերջին տարիներին հայ գյուղատնտեսները  սկսել են ավելի շատ օգտագործել տեղական արտադրության սորտեր: Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը տարեցտարի արտադրում և շուկա է դուրս բերում ինչպես նոր , այնպես էլ հանրության շրջանում վաղուց հայտնի սորտեր։ 

Կենտրոնից այսօր էլ հնարավոր է ձեռք բերել հանրահայտ  «Անահիտ» (կենտրոնի հիմնադիր  Անահիտ Անանյանի անունով է կոչվում սեղանի լոլիկի սորտը),  «Նվեր», «Լիա» լոլիկի սերմեր: Հայաստանում  տարածված լոլիկի սորտերը հասնում են 36-ի, մինչդեռ հավաքածուում ավելի շատ տեսակներ կան:

Գայանե Սարգսյանը վստահեցնում է, որ նույնիսկ հին սորտերը՝ «Հոբելյանական», «Մասիսի 202», բոլորը պահպանվում են և պահանջարկի դեպքում, կզբաղվեն դրանց արտադրությամբ:

«Պահպանվել են բոլոր սորտերը, և անհրաժեշտության դեպքում դրանց սերմարտադրությունը  կկազմակերպենք»,- ասաց տնօրենը:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ամեն տարի կենտրոնում մեծ քանակությամբ՝  գրեթե 500 կգ սերմ է արտադրվում, որոնք վաճառում են  գյուղացիներին, ֆերմերներին: Բացի այդ, ամեն տարի ավելացնում են տեղական սորտերի արտադրությունը:

«Տարեկան 15-20 տոկոսով էլ ավելանում է լոլիկի սերմերի արտադրությունը,  կարծում եմ, որ աստիճանաբար  կավելանա՝  հաշվի առնելով գյուղատնտեսների շրջանում հայկական լոլիկի պահանջարկը»,- նշեց նա:

Ինչու են ֆերմերները նախապատվությունը տալիս ներկրված սերմերին

Այդուհանդերձ, որևէ մեկը չի կարող հերքել, որ հայ ֆերմերները շարունակում են  նախապատվությունը տալ ներկրված սերմերին, որոնք ավելի շատ բերք են տալիս ու տեղական տեսակների համեմատ` դիմացկուն են, երկար են պահպանվում, թեև համային հատկանիշներով բավականին զիջում են հայկական տեսակներին, որոնց պահպանման ժամկետն ավելի քիչ է՝ մեկ շաբաթ:

Բայց քիչ չեն նաև լոլիկի  հայկական տեսակներ նախընտրողները. «Ունենք ֆերմեր, որն այս պահին 20 հա տարածքի վրա մեծ պահանջարկ ունեցող՝ «Արա», «Նոյ», «Գանձա» տեսակի հայկական լոլիկ է աճեցնում»:

Ինչպե՞ս տարբերել հայկական լոլիկը

Կենտրոնի ղեկավարը վստահեցրեց՝  հայկական լոլիկը պահպանել է համն ու հոտը, որակական հատկանիշները։  Պարզապես  սպառողները, հիմնականում, չեն տարբերում տեղական բանջարեղենը ներմուծվածից:

Մասնագետի խոսքով՝  ներկրված լոլիկները հաճախ ունեն իդեալական տեսք, դրանք, կարծես թե, նկարած լինեն, իսկ ձեռք տալիս  քարի պես ամուր են, կաշին էլ շատ հաստ:  Բացի այդ, կտրատելիս այդ լոլիկները չեն կորցնում իրենց ձևը և հյութ չեն արտազատում։ Իսկ հայկական լոլիկները նուրբ են և սեղանի սորտին բնորոշ փափկություն ունեն:

Ինչ վերաբերում է լոլիկում սպիտակ շերտի առկայությանը,  Գայանե Սարգսայնն ասաց, որ դա կարող է լինել նաև տեղական լոլիկում, միայն պայմանավորված չէ տեսակով, այլև կարող է լինել պարարտացման հետևանք։  Որակյալ բերք ստանալու գրավականը մշակման ճիշտ տեխնոլոգիաների կիրառումն է։

Գայանե Սարգսյանը հավաստիացրեց, որ հայկական սորտերը գենետիկորեն մոդիֆիկացված չեն՝ դրա հնարավորությունը  Հայաստանում չկա: Թեև, ըստ նրա, վատ չէր լինի, եթե մեր երկիրը ևս հետազոտական նպատակով նման լաբորատորիա ունենար:  

Հայկական սերմերը պահանջարկ ունեն նաև արտերկրում, սակայն արտահանում չի իրականացվում, քանի որ գիտական կենտրոնը դեռևս հնարավորություն չունի ապահովել սերմերի այն քանակը, որի պահանջարկը կա դրսում.  հիմնականում կարողանում են բավարարել  տեղական շուկայի պահանջարկը:

Ինչ վերաբերում է այլ երկրներից ներկրվող սերմերին, Գայանե Սարգսյանը հայտնեց, որ բանջարաբոստանային մշակաբույսերի սերմերը հիմնականում ներկրվում են Հոլանդիայից,  ԱՄՆ-ից , Իտալիայից, Գերմանիայից: Թուրքիայից նույնպես ներմուծվում են, սակայն, ըստ նրա, ոչ օրինական ձևով:

«Թուրքական սորտեր մեզ մոտ շատ կան, օրինակ, լոլիկի սորտ կա, որը 3-4 տարի առաջ ներկրվել է՝ հետն էլ լոլիկի ցեցը, որն Արարատյան դաշտավայրից  չեն կարողանում վերացնել: Իրականում այդ սերմերը փորձաքննություն չեն անցնում, պարզապես, մարդիկ իրենց հետ մի քանի փաթեթ բերում են և դրանք առանց փորձաքննության հայտնվում են դաշտերում, որի հետևանքով տուժում են թե իրենք, թե մեծ թվով  ֆերմերներ»,- նշեց նա:

Հայաստանում նաև իրականացվում է նոր մշակաբույսերի արտադրություն, հնարապետությունում աճում է բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ:  Գիտական կենտրոնի ղեկավարն ասաց, որ 7-8 տարի առաջ սկսել են զբաղվել ոչ ավանդական մշակաբույսերի արտադրությամբ: Սելեկցիոն աշխատանքներն, ըստ նրա, պայմանավորված էին շուկայի պահանջարկով. «Եթե շուկայում տվյալ բանջարբոստանային կուլտուրան պահանջարկ ունի, մենք փորձում ենք այդ տեսակը ոչ թե դրսից ներմուծել, այլ ունենալ դրանց  հայկական սելեկցիոն սորտը: Արդեն ունենք  բրոկկոլիի, գունավոր պղպեղի  տեղական սորտեր»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:51
ԱԻՆ. Ռեստորանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Այսօր առավոտյան՝ ժամը 10:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
11:46
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Ռուսաստանից կործանիչներ գնելու թեմային
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռուստահաղորդման ժամանակ պատասխանել է Ռուսաստանից կամ Չինաստանից ռազմական ինքնաթիռներ գնելու...
Աղբյուր` Panorama.am
11:38
ԱՄՆ-ը ներկայացնում է միգրանտներին արտաքսելու արագացված ընթացակարգ
ԱՄՆ կառավարությունը ներկայացնում է նոր արագացված ընթացակարգ՝ միգրանտներին արտաքսելու համար, որն իրականացվելու է առանց միգրացիոն դատարանների...
Աղբյուր` Panorama.am
11:18
Սահմանապահ Կոթին ընդգրկվել է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում. ՎիվաՍել-ՄՏՍ
Պետական սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Կոթի գյուղը ժամանակ առ ժամանակ ենթարկվել է հակառակորդի ռմբակոծությանը: Դրանից տուժել են ոչ...
Աղբյուր` Panorama.am
10:59
Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է լարված
Իրանի գերագույն ղեղակավար Այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում հանդիպում է ունեցել Համաս խմբավորման ղեկավարի տեղակալ Սալեհ Արունիի հետ: Խամենեին...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքի խախտման մեջ
Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու մեջ։ Հարավային Կորեայի զինված ուժերի տեղեկատվության համաձայն՝ ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բրիտանիան կիմանա նոր վարչապետի անունը
Մեծ Բրիտանիայի  Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի անունը հայտնի կդառնա այսօր։ Երկրի քաղաքական գլխավոր պաշտոնին...
Աղբյուր` Panorama.am
10:36
Պետգնումների բողոքի քննությանը Մարդու իրավունքների պաշտպանն առաջին անգամ ներգրավվել է որպես կողմ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, գործարար կազմակերպության բողոքի հիման վրա, առաջին անգամ պետական գնումների բողոքի քննությանը ներգրավվել...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սամվել Բաբայան. Մեզ հաջողվեց բացահայտել մեռած հոգիների 30 հազարանոց ընտրողների ցուցակ
Ավարտվել է նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելուն...
Աղբյուր` Panorama.am
10:21
«Կոնսենսուս մինուս 1»-ի մեկնարկը
Երկար ժամանակ ի վեր առաջին անգամ հայկական  կուսակցությունները   համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Սովորաբար նման միասնական...
Աղբյուր` Panorama.am
10:12
«Հրապարակ». Կբերի շղթայական թանկացումների
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ  աղբահանության գումարները դժվար են...
Աղբյուր` Panorama.am
10:11
«Ժողովուրդ». Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ է սկսվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդ...
Աղբյուր` Panorama.am
10:10
«Իրատես». Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին մասնակցելու համար ուղղաթիռով Իջևան է գնացել
«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե...
Աղբյուր` Panorama.am
10:09
«168 Ժամ». ԵՄ-ն չի կարող թույլ տալ շռայլություն՝ հաշվի չառնել արդյունքները և շարունակել տրամադրել աջակցություն
«168 Ժամ» թերթի հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական տարեկան աջակցության...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Իրատես». Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել
«Իրատես» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը` Վաշինգտոն-Բոստոն-Նյու-Յորք, հայաստանյան նոր...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Փաստ». Չքնաղ գետում մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել, պատճառները ամբողջությամբ բացահայտված չեն
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս զարհուրելի դեպք էր արձանագրվել Չքնաղ գետում (Ձորագետի վտակ). մեծ քանակությամբ կարմրախայտ է...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների նպատակը անցանկալի կադրերից ազատվելն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում, շունչները պահած, սպասում են Արարատ Միրզոյանի վերադարձին։ ԱՄՆ-ից վերադառնալուց...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ժամանակ». «Լուսավոր Հայաստան»-ը ինչ բաց է փորձում լրացնել
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական...
Աղբյուր` Panorama.am
09:48
Հալեպում խաղաղ բնակիչներ են զոհվել
Սիրիայի Ռաշիտին շրջանում հաստատված զինյալ ահաբեկչական խմբավորումները բազմաթիվ հրթիռներ են արձակել Հալեպի Համտանիե և Ճամիլիե թաղամասերի...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Ռեալը» կարող է անվճար թողնել Բեյլին չինական ակումբ
«Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը հնարավոր է իր կարիերան շարունակի Չինաստանում։ Մադրիդցիների մարզական շտաբն ավելի վաղ բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Կարասին. Հայերը մի մասն են կազմում Ռուսաստանի բազմազգ պետության
Կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Այն տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ֆրանսիայում կրկին կշոգեն
Ֆրանսիա է վերադառնում շոգու ու չոր եղանակը։ Օդերևութաբանների խոսքերով, այս շաբաթ երկրի հարավային մասում, նաև Փարիզում կհասնի 40 աստիճանի։ Շոգի...
Աղբյուր` Panorama.am
09:02
Տուրիստների համար Եվրոպայի ամենաթանկ երկիրը
Տեղի բնակիչների միջին աշխատավարձը 4450 եվրո է, ինչի պատճառով էլ ապրանքների գներն այդքան բարձր չեն թվում նրանց, որքան արտասահմանցիներին։
Աղբյուր` Panorama.am
20:30
Տերյանական օրը՝ Գանձայում
Տոնը նշվում է 53-րդ անգամ։
Աղբյուր` Panorama.am
20:24
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան...
Աղբյուր` Panorama.am
20:21
Որոնվում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի
Հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-27-ը հյուսիային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատվել է
Արդեն 2-րդ ամիսն է, որ Հայաստան ներթափանցած ջերմային ալիքները ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ հանրապետության բուսածածկ տարածքներում: Այս տարվա...
Աղբյուր` Panorama.am
20:00
S-400-ների որոշ մասեր կարող են արտադրվել հենց Թուրքիայում
Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի որոշ մասեր Թուրքիայում արտոնագրված կերպով արտադրելուն միտված հանդիպումներն ընթացքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}