Հասարակություն 13:00 09/06/2018 Հայաստան

Անհասկանալի է տեսնել՝ ինչպես է վերադառնում ֆաշիզմը. Բեռնարդ Քուշներ

Աշխարհն անտարբեր է դարձել մարդկային կորուստների ու ուրիշների ցավերի հանդեպ: Հունիսի 9-ին Aurora dialogues երևանյան համաժողովի ժամանակ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները նշեց, որ մարդիկ այլևս չեն զարմանում, հանգիստ ասում են՝ այսքան մարդ մահացավ, մինչդեռ ճգնաժամերը վերաբերում են իրական մարդկանց, ու ոչ ոք խղճահարություն չի զգում բացարձակապես: Հարցին՝ արդյո՞ք հասարակությունն այժմ առավել շատ վստահում է բիզնես գործիչներին, նա արձագանքեց, որ վիճակն ավելի վատ է:

Նա հռետորական հարց ուղղեց՝ իսկ ի՞նչ են անում քաղաքական գործիչները, ապա նշեց՝ որոշ ժողովրդավար երկրներում նրանք ընտրվում են, ու եթե նրանք ծրագրում առաջարկեն՝ այո, մենք կօգնենք փախստականներին, ապա պարզապես չեն ընտրվի: «ԵՄ-ն ճշգրիտ այն մոդելն է, որ պետք է առաջնորդվի մարդկայնությամբ, փախստակաների հարցը պետք է առաջատար լինի, բայց հակառակը՝ ԵՄ-ն գնալով արգելում է փախստականների մուտքը, ինչու՞: Եվրոպան նորմալ մայրցամաք է՝ ժողովրդավարության որոշակի մակարդակով, մենք ժամանակին առաջարկել ենք կիսել բեռը, բայց նրանք մերժեցին: Ֆրաու Մերկելը փրկեց Եվրոպայի պատիվը, և ես նրան ծափահարում եմ, որովհետև հենց հիմա Բունդեսթագում ավելի քան 100 ֆաշիստ կա արդեն, նաև վախն է շատ»,- նշեց նա:

Քուշներն ընդգծեց՝ փախստականները հանցագործ չեն, հակառակը, բայց սա մասամբ ԶԼՄ-ների պատասխանատվությունն է, իսկ մեծ մասամբ՝ քաղաքական գործիչներինը: Բանախոսն ընդգծեց՝ հիմա բոլորը ծայրահեղ աջակողմյանների ու ազգայնականների զոհ են դարձել, ովքեր չեն ուզում իշխանությունը կորցնել: Հարցին՝ այն, որ փախստականների 51 տոկոսը երեխաներ են, կարո՞ղ է ինչ-որ կերպ օգնել խնդրի լուծմանը, քանի որ մարդիկ երեխաներին կարեկցում են, նա պատասխանեց, որ երկու երկիր իր սահմանները պարզապես փակում է, ուստի անհնար է քաղաքականությունը հենց այնպես փոխել:

«Կարեկցանքը կա, բայց անհասկանալի է տեսնել ինչպես է վերադառնում ֆաշիզմը, ոչ թե ձեր նկարագրած աշխարհի, այլ իրական ֆաշիզմը: Նայեք ծայրահեղ աջակողմյաններին. նրանք չեն ուզում գեթ մի փախստականի ընդունել, նրանց սպառնալիք են համարում, որովհետև մահմեդական են և այլն, էլ ի՞նչ անենք: Ժողովրդագրությունը վերցնենք, տարբեր մոտեցումները գլոբալիզացիայի հանդեպ, աշխարհում մարդկանց քանակը, տարբերությունները հարուստների և աղքատների միջև, նաև պարոն Թրամփի գործելակերպը, սա անհասկանալի խրթինություն է մտցնում»,- ասաց նա:

Խոսելով լուծումներից ու անելիքներից, դա ձևակերպելով երկու խոսքով՝ նա նշեց, որ ոչինչ չեն կարող անել, հակառակը՝ վստահ է, ավելի վատ է լինելու, քանի որ պարզ չէ՝ ինչպես կարելի է վերահաստատել եղբայրությունն ու համերաշխությունը, որոնք հիմա սին բառեր են դարձել: «Եվրոպայի մասին ենք խոսում, ոչ թե աշխարհի: Հնարավոր չէր մարդու իրավունքների պաշտպան Ֆրանսիայում ընդունել Սիրիայի ջարդը. ոչ մի արձագանք չեղավ: Չեմ կարող ասել, որ ինչ-որ ֆանտաստիկ օգնություն ցուցաբերեցինք, պետք է ամբողջ պատկերը հիմնովին փոխել»,- ասաց Քուշները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:15
19.09.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 5436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք: «Ունենք 489 առողջացած, 14 մահվան դեպք:...
Աղբյուր` Panorama.am
19:12
Խիստ անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արյան...
Աղբյուր` Panorama.am
19:10
«Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանքը»
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է Քոբայրավանքի լուսանկարն ու գրել. «Մշակութային գոմ Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի...
Աղբյուր` Panorama.am
19:08
Տիգրան Աբրահամյան. Գործող իշխանության պաշտոնավարման պայմաններում իրադրությունն առավել ծանր ընթացք է բռնելու
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գորիս-Կապան...
Աղբյուր` Panorama.am
19:07
Վարդան Բալյան. Հույս կապել ներկա իշխանության հետ էլ ավելի անհեռանկարային է ու անիմաստ
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «2020 թվականի Արցախյան պատերազմում թուրք-ադրբեջանական զինուժի կողմից մարտական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արսեն Բաբայանը՝ ԵՄ-ին. E-draft-ը ձեր փողերը քամուն է տալիս
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Տիգրան Աբրահամյան. Եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիները պատահմամբ են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա սրա համար պատասխանատու է ԱԱԾ-ն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Դեռևս անհայտ հանգամանքներում, ՀՀ 2 քաղաքացիներ...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԱԾ. Քասախի երկու բնակիչ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը  ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Սենոր Հասրաթյան. Զզվանք եմ ապրում մեր ազգը ներկայացնող իշխանությունների թշվառությունից
ԶՈւ գնդապետ,  Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:20
Հանրապետության հրապարակի մի կողմում փորձն է, մյուս կողմում այն չեղարկելու պահանջով ակցիան
Հանրապետության հրապարակում մի կողմից «գունագեղ» տոնակատարությունների փորձն է ընթանում, մյուս կողմից այդ տոնակատարության չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
20:14
Խաչիկ Մանուկյան. Սեպտեմբերի 21-ը նշելու ենք, բայց ո՛չ՝ հողատու՛, դավաճա՛ն, դասալի՛ք, ազգադա՛վ գոյանքների հետ
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, որի որդին զոհվել է Արցախի վերջին պատերազմի ընթացքում, գրել է. «Մեր ինքնորոշման օրը՝ սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:07
Էլինար Վարդանյան. Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Իմ գործընկերներ Ելենա Կիրակոսյանի և Հռիփսիմե...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Որդան կարմիր» արգելավայրն անտեր վիճակում է
Քաղաքացիներից մեկը «Panorama.am»-ի խմբագրությանն իր մտահոգությունն էր հայտնել՝ առ այն, որ տեղական կոսմետիկ միջոցներ արտադրող...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հատված զեկուցագրից. Ցուցարարները… կատարում էին անհիմն վանկարկումներ
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, որ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո այցելել էր ոստիկանության բաժիններ,...
Աղբյուր` Panorama.am
19:45
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել՝ որքան է Մեսսին աշխատելու ՊՍԺ-ի երեք մրցաշրջաններում
Պարի Սեն Ժերմենի հարձակվող Լիոնել Մեսսին ֆրանսիական ֆուտբոլային ակումբում երեք մրցաշրջանի ընթացքում կարող է վաստակել առնվազն 110 միլիոն եվրո։...
Աղբյուր` Panorama.am
19:36
Արմեն Գրիգորյանին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են 1-ին հիվանդանոց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Արդեն 2 ժամ է գտնվում եմ Երևան քաղաքի վարչության...
Աղբյուր` Panorama.am
19:30
Դեռահասը 2 ամսով հոսպիտալացվել է տեսախաղերից կախվածություն ունենալու պատճառով
Իսպանիայի Վալենսիա քաղաքում 15-ամյա դեռահասը երկու ամսով հոսպիտալացվել է «Fortnite» տեսախաղից կախվածության պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:22
Նարեկ Սամսոնյան. Շուտով Հանրապետության փողոցները լեփ լեցուն են լինելու էս երկիրը սիրող մարդկանցով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է. «Էսօրվա ընդդիմադիր ակտիվիստների նախաձեռնած միջոցառմանը...
Աղբյուր` Panorama.am
19:15
Մոսկվայի Ռուբլյովի թանգարանում ցուցադրվել են ավելի քան 50 վերականգնված սրբապատկերներ
Ավելի քան 50 հազվագյուտ սրբապատկերներ, որոնք վերականգնվել են Ուղղափառ Սուրբ Տիխոնովի անվան հումանիտար համալսարանի մասնագետների կողմից,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Նիկոլաս Քեյջը բացատրել է, թե ինչու երբեք չի անցնի թոշակի
Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան ու թոշակի անցնել: «Entertainment Weekly»-ին տված...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արմեն Ջիգարխանյանի թատրոնը նոր անուն կստանա
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնը նորացվում է, այն նոր անուն կստանա, և ստեղծագործական հայեցակարգը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հազարավոր հաիթցի փախստականներ հավաքվել են Տեխասի կամրջի տակ
Հաիթիի կղզուց մոտ 12 հազար ներգաղթյալներ հավաքվել են Տեխասի դել Ռիո քաղաքի կամրջի տակ։ Նրանց մեծ մասը հայտնվել է երկրում, անցնելով Ռիո Գրանդե...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայտնի է դարձել ամենաշատ գումար կորցրած միլիարդատերը
Չինական Pinduoduo տեխնոլոգիական հարթակի հիմնադիր Կոլին Հուանգը այս տարի ամենամեծ վնասներն է կրել միլիարդատերերի շրջանում: «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գիտնականները հայտնաբերել են թռչունի, որն ապրել է 120 մլն տարի առաջ
Գիտնականները 120 մլն տարի առաջ ապրած թռչնի բրածո են հայտնաբերել, որն առանձնացել է արտասովոր երկար փետուրե պոչով: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:49
«Ադրբեջանցիների թիրախում երեխաներն են»
Կապան-Գորիս ճանապարհին այս անգամ ադրբեջանցի զինվորականների թիրախում են հայտնվել արցախցի երեխաները: Այս դեպքում՝ խնդիրը ոչ թե մեքենայի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:...
Աղբյուր` Panorama.am
17:35
Մոտ 100 մարդ է պայքարում «Արևիկ»-ում շարունակվող հրդեհի դեմ
Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 86 փրկարար ծառայող և...
Աղբյուր` Panorama.am
17:18
Ծերացման հետազոտությունների ինստիտուտը նշել է երկարակեցության լավագույն սննդակարգը
ԱՄՆ-ում ծերացման հետազոտության «Բաքի» ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են դիետա, որը կարող է զգալիորեն մեծացնել կյանքի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուբեն Մելիքյան. Ոստիկանության կենտրոնականի բաժնում են նաև պատգամավորներ Արթուր Ղազինյանն ու Հայկ Մամիջանյանը
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ուրախալի է, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}