Հասարակություն 12:39 09/06/2018 Հայաստան

Ավրորայի հերոսները ոչ միայն կողքից նայում են, այլև ոտքի են կանգնում ոճիրների դեմ. Սամանտա Փաուեր

Aurora Dialogues երևանյան համաժողովի հյուրերի թվում է նաև Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանտա Փաուերը: Վերջինս համաժողովի շրջանակներում պատասխանել է մի շարք հարցերի, անդրադարձել իրեն հուզող խնդիրներին:

- Սամանտա, Ի՞նչն  է Ձեզ գրավել Ավրորա մրցանակում:

-Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ՝ հերոսների և հիմնադիրների, Նոբելյան մրցանակակիրների շրջանակներում: Սա անհավատալի շարան է մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են հանուն մարդկային արժանապատվության: Այս ամենի սերմը ցանվեց, երբ ես բախվեցի Հայոց ցեղասպանության պատմությանը. ես գիրք գրեցի 20-րդ դարի ցեղասպանությունների մասին, խորացա ծագումնաբանության մեջ, հասկացա, որ Ցեղասպանություն բառը հիմնականում պատճառաբանված էր հայերի ոչնչացմամբ:

Երբ Լեմկինը փորձում էր բառ գտնել՝ իր ընտանիքի ոչնչացման նախճիրը ներկայացնելու համար, նախադեպերից մեկը, որ ներշնչեց նրան այդ բառը հորինել, Հայոց ցեղասպանությունն էր: Ես հանդիպեցի մի շարք անձանց, որ վտանգի էին ենթարկում իրենց կյանքը կամ կարիերան: Նրանցից ամենահայտնին Հենրի Մորգենթաուն է: Այստեղ ներկայացված հերոսները ոչ միայն կողքից նայում են, այլև ոտքի են կանգնում ոճիրների դեմ: Հետո հանկարծ Ռուբենն ու Նուբարը եկան, ներկայացրին գաղափարը: Ես ասացի՝ անհավատալի միտք է:

Սրանով նրանք պաշտպանություն են տալիս մարդկանց ու նրանց ձայնը ավելի լսելի են դարձնում: Այս անհատներն իրենց նախնիների ցավը վերածեցին մի բանի, որ այսքան համաշխարհային, կառուցողական նշանակություն ունի:

- Ի՞նչ կարող են անել այլք՝ կանխելու նման զարգացումները ապագայում: Հիմա նման իրավիճակ ունենք օրինակ Մյանմայում:

- Ես իմ կյանքում երբեք չեմ տեսել ժամանակահատված, երբ այդքան քիչ լինեին դիվանագիտական ջանքերը: Մենք Օբամայի ղեկավարության ժամանակ ջանքեր գործադրեցինք, որոնք գուցե անհրաժեշտ արդյունքին չհասան, աշխատանքի ավարտին Ջոն Քերրին գրեթե ուժասպառ էր եղել: Կոնֆլիկտներն այժմ տևում են երեք-չորս անգամ ավելի երկար, Սիրիական պատերազմը երկրորդ աշխարհամարտից երկար է ձգվում: Ոչ ոք դրանցով չի զբաղվում, հիմա դիվանագիտական մեծ ալիք պետք է բարձրանա, որ պակասում է: Մենք պետք է դեմք վերագրենք ճգնաժամներին: Մարդիկ այնքան ողբերգության, տառապանքների լրահոսի տակ են, ուզում են նվիրատվություն անել, համակարգը փակում է նրանց:

- Դիվանագիտության պակասի մասին խոսեցիք, նաև՝ որ առանձին մարդիկ են դա անում. եթե վերին մակարդակով այն պակասում է, ի՞նչ կարելի է անել ստորին մակարդակով՝ հաջողության հասնելու համար:

- Բոլորս պետք է կաթվածահար չլինենք այն բանից, որ ի վիճակի չենք բոլոր կառուցվածքային խնդիրները միաժամանակ մեկ հարվածով լուծել: Այժմ իսկապես դեպրեսիոն ժամանակներ են, բայց ես միշտ ասել եմ մի բան կա, որ մարդ կարող է անել. պարզապես հոգ տանել: ԱՄՆ-ում օրինակ՝ շուրջդ նայում ես, թե ինչ փախստականներ կան, կարելի է անգլերենի դասեր տալ նրան, փոքրիկ մի աշխատանք: Լավագույնը պետք է չդառնա փոքրի և իմաստալիցի թշնամին: Ռուբենը և Նուբարը այն մարդիկ են, ում ընտանիքները ավելի քան հարյուր տարի առաջ դաժան վերաբերմունքի են ենթարկվել, սակայն իրենք, փոխանակ սևեռվեն դրա վրա, իրենց տնօրինած հարթակներով թեպետ ամեն խնդիր չեն լուծում, բայց փորձում են խորանալ, քայլեր անել:

- Հարվարդում Դուք դասավանդում եք հաջորդ սերնդի առաջնորդներին, ի՞նչ եք ասում նրանց, ո՞րն է Ձեր ուղերձը:

- Շատ երիտասարդներ այժմ անհավատալիորեն ակտիվ են, դա ապշեցուցիչ է, երկու բան կա. վատագույն տարբերակում ասում են՝ ուզում եմ ՄԱԿ-ի դեսպան դառնալ կամ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան, ի՞նչ անեմ: Բայց՝ ինչու՞, հանուն ինչի՞ ես ուզում օգտագործել այդ պաշտոնը: Եթե ասես՝ ուզում եմ Մարդու իրավունքներ ջատագովել, դա վերացական է՝ ու՞մ իրավունքները, ինչպե՞ս: Ես նաև ուզում եմ ասել՝ նրանք արդեն գերբեռնված են նոր տեխնոլոգիաների բերումով, այս գործիքները, որ կարող են իրենք տնօրինել, նաև թշնամի են ընթերցանությանը: Այդ ուսումնառությունը, մշակույթը, հարստությունը վերլուծական մտքի, որ մարդ ստանում է ընթերցելով, խթանում են ակտիվությունը, ջատագովությունը: Մի կողմ դրեք ձեր մանր-մունր խոսքերը, ես հիմա խոսում եմ ճիշտ մայրիկի պես, բայց սա ներդրում կլինի հեռանկարային աշխատանքում: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}