Տնտեսություն 18:52 11/06/2018 Հայաստան

Կառավարությունն ընդունեց հարկային փաթեթը

ՀՀ կառավարությունն այսօրվա այսօրվա արտահերթ նիստում հավանություն  տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» և »Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ Հարկային օրենսգրքում հայեցակարգային փոփոխություններ չեն անում: «Մենք նախատեսում ենք, որ առաջիկայում քննարկումներ կունենանք, անհրաժեշտության դեպքում կվերանայենք հարկային համակարգն ու  օրենսդրությունն ընդհանրապես»,- ասաց նախարարը:

Հիմնավորման համաձայն, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի կողմից՝ գործարար միջավայրի բարելավման, իսկ մյուս կողմից՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմամբ:

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է.

1. Հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

2. Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել ևս մեկ համաներում՝ կապված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձնատուն, արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների հետ՝ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած՝ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը: Անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայումս ունեն կուտակված հարկային պարտավորություններ: Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտո-նությունների կիրառումից հետո լիազոր մարմինների կողմից տրամադրվել են տեղե-կություններ ֆիզիկական անձանց կողմից իրականացված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամադր-վեին արտոնությունների տրամադրման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հարկային պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից:

3. Առաջարկվում է կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու հետ կապված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:

4. Միաժամանակ, առաջարկվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման ոլորտում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպքերում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառության հիման վրա:

5. Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձրացել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը՝ նախագծով առաջարկվում է այն նվազեցնել: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախվածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաև ավտոմեքենայի արտադրության տարեթվից՝ նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնապահպանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր:

6. Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագրերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը (40 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 2 տոկոս, ինչպես նաև արտերկրում շինարարական աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների հարկում 13 տոկոս դրույքաչափով) արտոնությունը, քանի որ այս համակարգը ասոցացվում է օֆշորային գոտու հատկանիշների հետ: Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի հարկ վճարողները կարողանան դեռևս մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը միանալ այս արտոնյալ համակարգին, որի պարագայում արտոնությունը կշարունակի գործել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:

7. Առաջարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավե-լագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Խնդիրը կայանում է նրանում, որ ճանապարհային հարկի վճարու-մից խուսափելու համար իրանական բեռնատարները չեն մտնում Հայաստանի Հանրապետության տարածք, ինչի արդյունքում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռնաթափում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում և այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում:

8. Առաջարկվում է անշարժ գույքի միասնական հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ներդրումը հետաձգել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ մինչև այդ շարունակելով կիրառել գույքահարկի և հողի հարկի համակարգերը: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ նոր համակարգերի ներդրումը ենթադրում է մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքների կատարում Կադաստրի պետական կոմիտեի և տեղական ինքնակառավարման մար-մինների կողմից: Բացի այդ, նախատեսում ենք հանդես գալ գույքային հարկերի համակարգը վերանայելու սկզբունքային առաջարկություններով, հետևաբար նպատակահարմար է 2020 թվականի հունվարի 1-ից նոր գույքային հարկերի համակարգի կիրառությունն սկսել արդեն իսկ վերանայված սկզբունքներով:

9. Առաջարկվում է տրանսֆերային գնոգայացման համակարգի կիրառությունը հետաձգել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը, քանի որ նախ անհրաժեշտ է մշակել և ընդունել այս համակարգի կիրառությունն ապահովող՝ Կառավարության մի շարք որոշումների նախագծեր, և երկրորդ՝ այս ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տրանսֆերային գնագոյացման համակարգերի կիրառությունը բավական բարդ գործընթաց է անգամ զարգացած հարկային համակարգեր ունեցող երկրների համար, պահանջում է հարկային մարմնի և տնտեսավարող սուբյեկտների համապատասխան մասնա-գիտական ու ինստիտուցիոնալ կարողություններ:

10. Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարման համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի կրճատել հարկերի վճարման գործընթացի վրա ծախսվող ժամանակը:

11. Առաջարկվում է սահմանել, որ այսուհետ հարկային և մաքսային հարաբերություններ կարգավորող օրենսդրության մասով պաշտոնական պարզաբանումները տրամադրելու է ՀՀ ֆինանսների նախարարությունը, ինչը կերաշխավորի, որպեսզի նախարարության կողմից իրականացվող հարկային և մաքսային քաղաքականության հիմքում դրված ուղղությունները պահպանված լինեն նաև դրա գործնական կիրառության հարթությունում:

12. Առաջարկվում է սահմանել, որ եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հարկ վճարողները համարվում են փոխկապակցված, և հետևաբար, շրջանառության հարկի համակարգից տեղափոխվում են ԱԱՀ-ի հարկման համակարգ, ապա հարկման համակարգի այդ տեղափոխությունը կատարվի ոչ թե հարկային մարմնի որոշումն ուժի մեջ մտնեու օրվանից, այլ այդ որոշումը կայացնելու տարվա սկզբից: Հակառակ պարագայում խուսափելու համար ԱԱՀ-ի դաշտում գործելուց, փոխկապակցված ճանաչված հարկ վճարողները պարզապես լուծարվում են, և դրանց փոխարեն ստեղծվում են նորերը և այդպես շարունակ:

Միաժամանակ, առաջարկվում է լուծել այս հարաբերություններում առկա իրավական խնդիրը և սահմանել, որ եթե դատարանի վճռով չեղյալ է ճանաչվում հարկային մարմնի ղեկավարի որոշումը, ապա հարկ վճարողը շրջանառության հարկ վճարողի կարգավիճակը վերականգնում է այն պահից, որ պահից որ կորցրել էր, և ոչ թե հաջորդ տարվա հունվարի 1-ից:

13. Առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների առավելագույն գինը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

14. Ապրանքների դրոշմավորման համակարգի հետ կապված՝ առաջարկվում է՝

• աղը հանել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից, քանի որ այստեղ ստվերային շրջանառությունների ընդգծված ռիսկ չկա և բացի այդ, աղի դրոշմավորումը առաջացնում է տեխնոլոգիական բնույթի խնդիրներ,
• մինչև 50 գրամանոց կարագը, սուրճը, թեյը, շոկոլադը հանել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից, քանի որ այս փոքր ապրանքները հիմնականում վաճառվում են տուփերով, հետևաբար դրանց առանձին-առանձին դրոշմավորումը գործնականում բարդություններ է առաջացնում տնտեսավարող սուբյեկտների համար,
• թռչնի մսի, պանրի, կաթնաշոռի, մսամթերքի, ձկնեղենի համար մինչև 10 տոկոս շեղումը չդիտարկել դրոշմավորման կանոնների խախտում, քանի որ այս ապրանքներն իրացման փուլում օբյեկտիվորեն կորցնում են քաշի որոշակի մաս:

15. Առաջարկվում է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման առավելագույն քանակությունները վերանայել՝ 5 միլիոն հատը ծխախոտի համար դարձնել 20 միլիոն հատ, 300 հազ. հատը ալկոհոլի համար դարձնել 1,2 միլիոն հատ, քանի որ ներկայումս առկա սահմանաչափերը հնարավորություն չեն ընձեռում, որպեսզի ապահովվի այս ապրանքների ներմուծման ու իրացման շղթայի անընդհատությունը:

16. Առաջարկվում է չգրանցված աշխատողների համար սահմանել միասնական 250 հազ. դրամի չափով տուգանք՝ ներկայումս սահմանված՝ չգրանցված աշխատողների քանակից կախված տարբերակված տուգանքների փոխարեն, քանի որ ներկայումս սահմանված տուգանքները մի կողմից ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից՝ հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ պայքար մղել չգրանցված աշխատող պահելու երևույթի դեմ:

17. Առաջարկվում է ներդնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումների ուղարկման համակարգ, և միաժամանակ՝ վերանայել հարկային մարմնի կողմից արգելանքի կիրառության համակարգը՝ այն դարձնելով ինքնաշխատ:

18. Միաժամանակ, առաջարկվում է Հարկային օրենսգրքում կատարել խմբագրական փոփոխություններ և հստակեցումներ՝ հաշվի առնելով այն, որ օրենսգրքում առկա են որոշ կարգավորումներ, որոնք պարունակում են երկիմաստությունների, տարընկալումների և տարբեր կերպ մեկնաբանությունների ռիսկեր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}