«Ելք»-ի անդամը փնթի առևտրի հարցով դիմել է Երևանի քաղաքապետին
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի կենտրոնը, իր իսկ բառերով, փնթի բացօդյա առևտրից ձերբազատելու համար: Դրա համար հիմք են դարձել քաղաքացիների դժգոհություններն ու նրա կատարած շրջայցը:
«Բազմաթիվ դժգոհություններից և կատարած շրջայցիցս հետո գրավոր դիմել եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի ազատագրվի կենտրոնը այս անկազմակերպ և փնթի բացօթյա առևտրից»,-գրել է Սամսոնյանն ու հրապարակել քաղաքապետին ուղղված նամակն ու բացօթյա առևտրից լուսանկարներ: