Տնտեսություն 18:37 12/06/2018 Հայաստան

Ունեցել ենք արտոնյալների բանակ, որոնք հարկ չեն վճարել. Տնտեսագետ

2018 թվականին  ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքում նոր փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում: Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել հունիսի 11-ին ՀՀ կառավարության նիստում։

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը դրական գնահատեց այդ փոփոխությունները՝ հավելելով, որ դրանք դրական ազդեցություն կունենան ինչպես բյուջեի եկամուտների, այնպես էլ տնտեսության զարգացման վրա:

Նրա խոսքով՝ դրանք այն փոփոխություններն են, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնել են:

«Ընդհանրապես ուժ մեջ մտած նոր Հարկային օրենսգիրքն իր բովանդակությամբ և բնույթով խնդրահարույց է: Ըստ էության, այն միտված է կարճաժամկետ խնդիրների լուծմանը, բյուջետային ելքերի ավելացմանը, բայց միջնաժամկետ և երկարաժամկետ առումով խնդրահարույց է և ազդեցությունների տեսանկյունից բալանսավորված չէ»,- նշեց Ատոմ Մարգարյանը: 

Ըստ տնտեսագետի՝ այս փոփոխությունների մեծ մասը միտված են լինելու հարկային մուտքերի ավելացմանն ու ստվերի կրճատմանը. «Կարծում եմ՝ և համաներման, և  չգրանցված աշխատողների համար տուգանքների կիրառման, և մի շարք դրույթների փոփոխութունների մասով  շատ ավելի խելամիտ որոշումներ են կայացրել»։

Անդրադառնալով չգրանցված աշխատողների համար սահմանված տուգանքին՝ Ատոմ Մարգարյանը նշեց, որ գործարարները պետք է ճիշտ գնահատեն ռիսկերը, քանի որ ակնհայտ է՝  իշխանությունը չի հանդուրժում ստվերային տնտեսավարումը: Մյուս կողմից, ըստ նրա, ստվերի բացահայտումը   հնարավորություն կտա  իջեցնել հարկային ընդհանուր բեռը:

«Այսօր մարդիկ ստվերում են, քանի որ ունեցել ենք արտոնյալների բանակ, որոնք հարկ չեն վճարել, և ՓՄՁ-ները չեն օգտվել այդ արտոնություններից և հարկադրված աշխատել են ստվերային դաշտում: Այսօր գործադիրը խոշորներին ասում է ՝ արտոնություններ չեն լինելու, հարկերը վճարեք, մյուս կողմից՝ ՓՄՁ-ներին տրվում են ուղերձներ, որ դուրս գան ստվերից, քանի որ բոլորը օրենքի առաջ հավասար են լինելու»,- ընդգծեց տնտեսագետը: 

Ատոմ Մարգարյանը կարծում է, որ այս փոփոխություններից հնարավորինս մեծ թվով մարդիկ կշահեն:  Օրինակ, շինարարությունում, ավտոտեխսպասարկման կետերում կան բազմաթիվ աշխատող մարդիկ, որոնք գրանցված չեն և  հիմա նրանց ստվերից դուրս կբերեն. «Կարծում եմ՝ թվերը տպավորիչ կլինեն: Հայաստանում գործազրկությունը կազմում է 17-18 տոկոս, բայց պետք է նկատել, որ կա թաքնված զբաղվածություն, և գործազուրկների 20-25 տոկոսն իրականում զբաղված է»:

Նրա խոսքով՝  կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը ևս խոսում է այն մասին, որ ստվերային աշխատատեղերի բացահայտումը առաջին հերթին բխում է հենց ստվերում աշխատող մարդկանց շահերից. «Եթե մարդիկ ուզում են ապահով ծերություն ունենալ, ապա պետք է գրանցված աշխատող լինեն, հակառակ դեպքում, նրանք այդ տարիքում էլ խնդիրներ կունենան»:

Ատոմ Մարգարյանը միաժամանակ նշեց, որ միայն տուգանքներ ավելացնելով հարցը չի լուծվելու: Ըստ նրա՝ հարկային մեղմ դրույքներ պետք է կիրառել,  որ մարդիկ շահագրգռված լինեն ցույց տալ իրենց եկամուտները:

«Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում այս փոփոխությունները: Բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու, իշխանությունը բիզնեսից տարանջատելու համատեքստում տեսնում ենք, որ նաև բիզնեսն է ազատագրվում: Կային մարդիկ, որոնք ցանկանում էին իրենց բիզնեսը զարգացնել, ընդլայնել ինչ-որ դաբրոներով կամ լինել ածանցյալ որևէ պետական պաշտոնյայից, այսօր այլ իրավիճակ է, մրցակցային հնարավորությունները մեծացել են և գործարարները  կարող են միայն իրենց տնտեսական, շուկայական  ռիսկերը գնահատելով՝ ձեռնարկատիրական նախագծեր իրականացնել»,- ասաց Ատոմ Մարգարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Աշխարհի գավաթ 2018. Այսօր կպայքարեն H և A խմբի թիմերը
Այսօր Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կհանդիպենք H և A խմբի թիմերը։ Երևանի ժամանակով ժամը 17:00-ին H խմբից կմրցեն Կոլումբիան և...
Աղբյուր` Panorama.am
10:22
Զենքի սպառնալիքով մի խումբ անձանց հետ մարդուն առևանգելու գործով մեղադրյալ է ներգրավվել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել,...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ասկերանի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Հիշենք նաև «Սիթիի» խտացրածները
ԱԱԾ-ի՝ Մանվել Գրիգորյանի առանձնատնից գտած «բանակային հանածոյի»  քաղաքական, բարոյական, քրեական կողմերի բուռն քննարկումները չեն...
Աղբյուր` Panorama.am
09:43
Դեռահաս զբոսաշրջիկը փորձել է Կոլիզեումից մասնիկ գողանալ
Ավստրիացի անչափահասը Հռոմ էքսկուրսիայի ժամանակ չի նկատել կարաբիներիներին, կոտրել է Կոլիեզեումի սյուներից մի փոքրիկ հատված և փորձել թաքցնել...
Աղբյուր` Panorama.am
09:30
Իսպանիայի կառավարությունը մտադիր է վերահուղարկավորել Ֆրանկոյին
Հունիսին Իսպանիայում իշխանության եկած սոցիալիստները հայտարարել են նախկին դիկտատոր Ֆրանկոյի մասունքները տեղափոխելու մասին, որոնք հիմա դամբարանում...
Աղբյուր` Panorama.am
09:20
Կոբզոնը խոսել է իր հոսպիտալացման մասին
Ավելի վաղ նրա կինը լրագրողներին պատմել էր, որ ամուսնու առողջության համար անհանգստանալու կարիք չկա:
Աղբյուր` Panorama.am
09:12
Սաուդյան Արաբիայի հավաքականի ինքնաթիռն օդում այրվել է
Չնայած բռնկված հրդեհին՝ Սաուդյան Արաբիայի հավաքականը հաջողությամբ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում:
Աղբյուր` Panorama.am
01:07
Մանվել Գրիգորյանը պատրաստ է անձեռնմխելիությունից զրկվել՝ «հանուն հակափաստարկների»
Այժմ էլ լայնորեն քննարկվում է Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի նամակը, որը, ըստ Aysor.am-ի աղբյուրների, նա ուղղել է...
Աղբյուր` Panorama.am
00:21
14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ
Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, այս փաստով Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցել: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
00:07
Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահվող վագրը տեղափոխվեց կենդանաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգին օթևանեց է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի` Ակնալճում գտնվող առանձնատանը պահվող վագրին։ Երևանի Կենդանաբանական այգին...
Աղբյուր` Panorama.am
20:30
Շառլ Ազնավուրը կվերսկսի համաշխարհային շրջագայությունը սեպտեմբերին
Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Խորվաթիայում նախատեսված համերգները հետաձգվում են։
Աղբյուր` Panorama.am
20:27
Նոր նշանակումներ Զինված ուժերում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկանում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Պորտուգալացին հեծանիվով հասել է Ռուսաստան
Պորտուգալացի ֆուտբոլի երկրպագու Էլդեր Բատիշան իր երկրից հեծանիվով հասել է Ռուսաստան, ուր անցկացվում  են 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի...
Աղբյուր` Panorama.am
20:15
Մեր քայլերի նպատակն է երկրում իրականացել իրական փոփոխություններ. վարչապետ
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը Երևանում է։ Այսօր  ԵԽ պատգամավորներին ընդւոնել է վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Վաղը անձրևի հավանականություն կա
Հունիսի 18-ի երեկոյան ժամերին, 19-23-ը՝ գիշերը և երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բուլղարական Արևային ափին հսկողությունն ուժեղացվում է
Բուլղարացի ոստիկաններին այդ շրջանում օգնելու են նրանց գործընկերները Ռումինիայից, Չեխիայից, Գերմանիայից։
Աղբյուր` Panorama.am
19:46
Հնդկաստանի բնակիչը 1350 կմ է անցել՝ վարչապետի հետ հանդիպելու համար
Հնդկաստանի Օրիս նահանգի բնակիչ Մուկտիկանտ Բիսվալը 1350 կմ է անցել՝ մինչ մայրաքաղաք Հնդկաստան հասնելը, որպեսզի երկրի վարչապետին հիշեցնի...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ռուսաստանում նույնիսկ սպասում կա, որ մեր արտահանման ծավալները կավելանան. Փաշինյան
Կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման, ինչպես նաև ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր են քննարկվել այսօր կառավարությունում։...
Աղբյուր` Panorama.am
19:27
Մեղադրանք է առաջադրվել՝ Բրյուսովի համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Դավիթ Բաբայան. «Մեղքի ատյանը միայն և միայն դատարանն է»
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները միարժեք չընդունվեցին: ՀՀԿ-ն սկզբում հետապնդման մասին խոսեց, բայց այսօր...
Աղբյուր` Panorama.am
19:09
Չեմ կարծում, որ իմ հարստությունը կկրկնապատկվի, նույնիսկ գուցե եկամուտների անկում լինի. Դավիթ Անանյան
«Ես մի քիչ ձեռնպահ կմնամ ինչ-որ տեղեկատվություն հայտնել, քանի որ քննություն է ընթանում»,- այս մասին «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
19:02
Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել է ԱԺ նախագահին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Գյուղնախը՝ ՀՀ-ում արտադրված մթերքների արտահանման պահանջերի վերաբերյալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պտուղ-բանջարեղեն արտահանողներին տեղեկացնում է, որ  ԵԱՏՄ-անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման...
Աղբյուր` Panorama.am
18:48
Զինհաշմանդամներին զննելու համար գերմանական կլինիկայից ժամանած մասնագետները՝ ՊՆ-ում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի Կալկաթայի (Հնդկաստան) մասնաճյուղի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը
Ցանկում հայտնվել են միայն 1980 թվականից հետո նկարահանված ֆիլմերը, որոնք պորտալում միայն դրական՝ «կանաչ» արձագանքներ են ստացել:
Աղբյուր` Panorama.am
18:32
Երևանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից
Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից:  ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի...
Աղբյուր` Panorama.am
18:28
ՊՆ-ը մատակարար կազմակերպությունների նկատմամբ ուշացման տույժեր կիրառելու մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է. «Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարություն են...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}