Քաղաքական 18:46 12/06/2018 Հայաստան

Մանե Թանդիլյան. Դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց իր լիազորությունների դադերցման մասին:

«Սիրելի հայրենակիցներ,

Կառավարության երեկվա նիստում քննարկվում էր պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցը։ Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Այս ճանապարհը ևս ուներ որոշակի բարդություններ, բայց ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրության լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լավագույն և հանրության համար ընդունելի լուծումը գտնելու համար։

Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում։

Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական և ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի ամբողջ ծավալով ներդրման համար։ Ես լիահույս էի, որ նոր կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա։ Նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդները ընդունելի չեն ինձ համար։

Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը։

Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները, որոնք եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ։
Գործող կառավարությանը մաղթում եմ բազում հաջողություններ և հեռատեսություն՝ ի շահ ժողովրդավարական Հայաստանի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես կառավարության անդամ եմ դարձել որպես Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ես դադարեցնում եմ նաև կուսակցության անդամակցությունը՝ հաստատակամ աջակցելու իմ ընկերներին լուսավոր Հայաստան կերտելու գործում։

Այսօրվանից, արդեն որպես քաղաքացի, շարունակելու եմ ուշի-ուշով հետևել քաղաքական բոլոր զարգացումներին, ջանք չխնայելով հայոց պետականության կայացման համար։

Եղե՛ք երջանիկ, և խաղաղությու՛ն մեր սահմաններին․․․
Հարգանքով՝ Մանե Թանդիլյան»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:00
Սոցիալական մեդիայի աճը արմատապես փոխել է քաղաքական քարոզչության բնույթը. քննարկում ԵԽԽՎ-ում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր քննարկում է Եվրոպայի խորհրդի երկրներում հանրաքվեների անցկացման ուղենիշների թարմացման վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Մանվել Գրիգորյանը կկալանավորվի
Արդեն այսօր նա կկալանավորվի
Աղբյուր` Panorama.am
13:47
Դավիթ Խաժակյանը պնդում է՝ «ԿամԱԶ»-ից քաղաքապետարանը մեքենաները ձեռք է բերել առանց մրցույթի
«9 մեքենաների 414․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումը անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ»։
Աղբյուր` Panorama.am
13:42
Լապշինը ՀՀ ԱԳՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը չորրորդ անգամ  Հայաստանում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս այցը զուտ զբոսաշրջային բնույթ ունի։...
Աղբյուր` Panorama.am
13:40
ԵՊՀ ռեկտորի խնդրանքը հոգեբարձուների խորհրդին
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այսօրվա նիստում  ներկայացնելով գիտահետազոտական ծրագրերի և գիտության ֆինանսավորման ավելի պակասեցումը,...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ավելի քան 8.5 մլն դրամը գերազանցող վնասի պատճառմամբ ապօրինի անտառահատման դեպքեր Սյունիքում
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ....
Աղբյուր` Panorama.am
13:35
Արմեն Սարգսյան. Հայաստանը ձգտում է ակտիվացնել փոխգործակցությունն աֆրիկյան մայրցամաքի ֆրանկոֆոն երկրների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում իրական ընդդիմություն չկա. Շարմազանով
«Նախօրեին Փաշինյանը Ցյուրիխում հանդես եկավ հերթական ելութով, որն առաջին հայացքից ականջահաճո է, բայց իրականում` հակասական»,- այս...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ադրբեջանի նախագահը «հումանիզմի» հիմքով դատախազությանը կոչ է արել դադարեցնել Մեհման Հուսեյնովի հետապնդումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկությունների համաձայն՝ դատախազությունը համապատասխան հրահանգներ է տվել քննչական մարմնին՝ բլոգեր Մեհման...
Աղբյուր` Panorama.am
13:03
Եվրոպացիներին կոչ են արել անվճար բուժել ներգաղթյալներին
Եվրոպական իշխանությունները պետք է ներգաղթյալների համար առողջապահական ծառայությունների ավելի լիարժեք մատչելիություն ապահովեն: Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Սխալ եմ համարում մասնագիտական խորհրդի նախագահ նշանակել գրագող մարդուն. Խուդոյան
«Վարչապետին էլ եմ գրել, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց նա՝ անդրադառնալով Հրանտ Ավանեսյանի նշանակմանը։
Աղբյուր` Panorama.am
12:40
Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
Մարտին Վարդազարյանը պատմել է, որ իրականում նա ծնվել է ոչ թե հունվարի 22-ին, այլ 21-ին։
Աղբյուր` Panorama.am
12:25
Քաղաքագետ. Նիկոլը պետք է կերակրի թիմը, իսկ թիմը պետք է ապահովի նրա իշխանությունը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է մարզպետների կողմից իրենց պարգևատրելուն։ Հիշեցնենք, որ «Հետք»-ը գրել էր՝ այդպես են...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ռոնալդուն չիրացրած 11-մետրանոցների քանակով հավասարվել է Մեսսիին
«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի իրացրել 11-մետրանոցն Ա Սերիայի 20-րդ տուրի` «Կիևոյի» հետ...
Աղբյուր` Panorama.am
12:05
Գևորգ Մուրադյանը՝ ԵՊՀ հոգեբարձուների խորհրդի նախագահ
Այսօր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդն այս տարվա անդրանիկ նիստն անցկացրեց, որի օրակարգում դրված է խորհրդի նախագահի և քարտուղարի...
Աղբյուր` Panorama.am
12:00
Գերմանիան ռեկորդային թվով միգրանտներ է արտաքսել երկրից
Գերմանիայի իշխանությունները 2018 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում մեծ թվով ապաստան հայցողների են արտաքսել երկրից: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
11:51
Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան
«Թող լինեն յոթ-տասը հոգի, բայց աշխատեն։ Թե չէ 600 հազար աշխատավարձ ստացող պաշտոնյան իրեն 700 հազար պրեմիա է գրում»,- ասաց Լևոն Թոքմաջյանը։
Աղբյուր` Panorama.am
11:48
Չավուշօղլուն հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու համար
Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններից
Աղբյուր` Panorama.am
11:36
Մարտին տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը՝ 3 տարվա դադարից հետո
Ռումինիայի արտգործնախարար Թեոդոր Մելեշկանուն, որը ներկայում նախագահում է ԵՄ խորհրդում մինչև 2019թ.-ի կեսը, հայտարարել է՝ կառույցն աշխատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը. Մարուքյան
Մարուքյանը վարչապետին առաջարկել է կրճատել փոխմարզպետների թիվը։
Աղբյուր` Panorama.am
11:20
Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է  Սիրիա հայկական զորախումբ...
Աղբյուր` Panorama.am
11:15
Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մաղթեց «թավշյա հեղափոխություն»
«Հայաստանը պատրաստ է համագործակցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Վենետիկի հանձնաժողովի հետ՝ հետագա բարեփոխումների համար։...
Աղբյուր` Panorama.am
11:11
Լարսը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հայտնաբերվել են Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում կրակողին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Բացահայտվել է «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ,...
Աղբյուր` Panorama.am
10:44
Լոս Անջելեսում այսօր հայտարարվելու են «Օսկարի» հավակնորդները
«Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին։
Աղբյուր` Panorama.am
10:30
Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ֆրանսուա Պերրոն
Նա իր կարիերայի ընթացքում խաղացել է ավելի քան 150 ֆիլմում և սերիալում։
Աղբյուր` Panorama.am
10:17
Այսօր Մեղրիում ջուր չի լինի
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 22-ին ժամը 09։00-ից...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՊԵԿ. Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
09:51
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Մակունց
15:30 21/01/2019

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Մակունց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}