ԱԻՆ. Կորած երեխայի որոնումները շարունակվում են
Հունիսի 12-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված 2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
«Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-նշում են ԱԻՆ-ից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց