Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:31 Աշխարհում
Հռոմում երկու կին կռվել են «սելֆիի» հարմար անկյան համար

Պատահարը 8 հոգու մասնակցությամբ ծեծկռտուքի է վերածվել, որը ոստիկաններն են բաժանել:

18:33 Հայաստան
Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով գարեջրի բոլոր սիրահարները օգոստոսի 18-ին 18:00-23:00- ն հրավիրվում են Կարապի լճի հարակից տարածք՝

մասնակցելու Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

18:20 Հայաստան
Օգոստոսի 12-ին Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը նշվել է նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կրոնական անկյունում

Մինչ խաղողօրհնեքի արարողակարգը, դատապարտյալները ելույթ են ունեցել օրվա խորհրդին նվիրված ասմունքով և երգերով: Այնուհետ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ և Գևորգ սարկավագ Խաչատրյանի մասնակցությամբ խաղող է օրհնվել և բաժանվել ներկաներին: Արարողությունն ավարտվել է մոմավառությամբ:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին

17:12 Հայաստան
Կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Բնապահպանության նախարարությունը միացել է

«Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը /NDC partnership/, որի միջոցով աջակցություն է ցուցաբերվում երկրների «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» մշակմանը և արդյունավետ իրականացմանը։ Գործընկերությանն արդեն միացել է ավելի քան յոթանասուն երկիր, այն ղեկավարվում է Գերմանիայի և Մարոկկոյի կառավարությունների և ղեկավար կոմիտեի կողմից, վերջինիս մեջ ի թիվս այլոց մտնում են Համաշխարհային բանկը, ԿՓՇԿ քարտուղարությունը և ՄԱԶԾ-ն:
Մամուլի հաղորդագրություն

16:33 Հայաստան
Փոխվարչապետ Տ. Ավինյանը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ ղեկավար Ս. Պետրոսյանին

Փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ նախորդ տարիներին համակարգում կատարված բարեփոխումներն իսկապես նշանակալի են եղել և համոզմունք հայտնել, որ կոմիտեի նոր ղեկավարի ունեցած մասնագիտական պատրաստվածությունն ու ներդրած ջանքերն, անկասկած, կբազմապատկեն կադաստրում գրանցված հաջողությունները: Պարոն Ավինյանը նկալ է նաև, որ թվայնացման դարում պետք է աշխատանքներ տարվեն կադաստրի միասնական՝ կենտրոնացված համակարգի ստեղծման համար, ինչի տեսլականը քննարկվել է կոմիտեի նորանշանակ ղեկավարի հետ:
Մամուլի հաղորդագրություն

14:30 Հայաստան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Խաչատրյանը և Սերբիայի նախկին գյուղատնտեսության նախարարար Գ. Ժիվկովին քննարկել են

պետության կողմից գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրման տարբեր մեխանիզմներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է միջազգային բարձրակարգ խորհրդատուների օժանդակությունը գյուղոլորտում նպատակային և արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման հարցում։ Այնուհետև նախարարը ներկայացրել է ոլորտում այս պահին գործող սուբիսիդավորվող ծրագրերը, դրանց հիմնական ուղղությունները և նախատեսվող առանցքային փոփոխությունները՝ ոլորտի առաջնահերթ խնդիրների լուծման համատեքստում։
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

13:25 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ա. Հակոբյանն այցելել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի հատվածներ

Այստեղ շինարարությունն իրականացնում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Նախարարն ընկերության գրասենյակում հանդիպում է ունեցել շինարարության պատասխանատուների և որակի վերահսկողություն իրականացնող ընկերության ինժեներական թիմի հետ։ Նախարարը հորդորել է հնարավորինս զերծ մնալ անհարկի ձգձգումներից, առավելագույն ջանք գործադրել, անգամ երկրորդ հերթափոխով աշխատել, միայն թե աշխատանքի տեմպն արագանա և շինհրապարակում չաշխատող տեխնիկա չմնա։ Այցի ընթացքում Ա. Հակոբյանը քննարկում է ունեցել նաև Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» ընկերության ներկայացուցիչների հետ։
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

13:12 Արցախ
ԴիջիՔեմփ ձեռներեցության 6-րդ ամենամյա նորարար ճամբարն այս տարի առաջին անգամ անց է կացվել Արցախում՝ Ծմակահող գյուղում

ԴիջիՔեմփ ձեռներեցության նորարության ճամբարին մասնակցել են 15-18 տարեկան 52 պատանի Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից, Ջավախքից: Տասնօրյա ճամբարի առաջին օրն ընտրվել են 7 լավագույն գաղափարները, ապա մասնակիցները թիմային աշխատանքների ու մենթորների աջակցության շնորհիվ բարելավել են իրենց գաղափարները: Մասնագիտացված դասընթացներ են անցկացվել Ucom, Instigate, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և այլ ընկերությունների ներկայացուցիչների ու անհատների կողմից: RAEEOD նախագիծը՝ ներկայացված Ախալքալակցի մասնակից Գրիգոր Սիմոնյանի գլխավորությամբ թիմով, ճանաչվել է լավագույնը և շնորհվել է 1-ին մրցանակ:
Աղբյուր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
Հանրային կապերի պատասխանատու

10:25 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են

քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված նախադպրոցական, առողջապահական, մշակութային կազմակերպությունների շենքերի, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, փողոցների բարեկարգման ու ասֆալտապատման, թեքահարթակների կառուցման և վթարային պատշգամբների, շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

10:12 Հայաստան
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Ա. Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Ա. Համբարձումյանը օգոստոսի 13-ին Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել են

ՀՀ-ում ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինի հետ: Կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման և իրավիճակի լարման անթույլատրելիության հարցերին:
Աղբյուր՝ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

17:41 Հայաստան
Մեկնարկել է 2018թ. նոր ուսումնական փուլը: 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքները ստուգելու, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների դասացուցակով նախատեսված

միջոցառումների անցկացումը ճիշտ կազմակերպելու և օգնություն ցուցաբերելու նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալների, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր և մեկնել զորամասեր:
Աղբյուր՝ ՀՀ ԶՈւ

17:40 Հայաստան
Մասնագիտական որակներն ու հմտությունները ամրապնդելու և կատարելագործելու նապատակով օգոստոսի 6-ից 11-ը 1-ին զորամիավորման ենթակա զորամասերի հաշվարկների և գնդացրորդների հետ

զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա.Մախսուդյանի գլխավորությամբ անցկացվել են հավաքներ:
Մամուլի հաղորդագրություն

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է
17:55 13/08/2018

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}